«Ծիլք» ավանդական երգի-պարի խումբ - Ավետիս (Ցընծացեք, ուրախացեք)

Описание к видео «Ծիլք» ավանդական երգի-պարի խումբ - Ավետիս (Ցընծացեք, ուրախացեք)

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության նպատակն է տարածել մեր մաքրամաքուր ժողովրդական երաժշտությունը։ Նախաձեռնության կողմից յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են ազգային երգերի բաց դասեր։

Այս անգամ մեզ հյուրընկալել էին «Ծիլք» ավանդական երգի-պարի խմբի երեխաները Բյուրեղավանից (գեղարվեստական ղեկավար՝ Միքայել Խաչատրյան)։

Երգի բառերը՝

Ցընծացեք, ուրախացեք, ավետիս,
Աշեն֊աշեն ձեր տունը շեն, ավետիս,
Ձեր տան սըներ ծառ խընկենի, ավետիս,
Պատեր շարուկ մար-մար քարից, ավետիս։
Ձեր տան հարսներ քանց եղևնիկ, ավետիս,
Ավելն ի ձեռ փունջ մանուշակ, ավետիս։

Ամեն տարի հասնիք բարով, ավետիս,
Երկեր ամով, առողջ անձով, ավետիս.
Մի կենաք հետ մարդու խըռով, ավետիս,
Եվ խոսեցեք անուշ լեզվով, ավետիս։

Կարասը ձեր լցվի գինով, ավետիս,
Եվ տունը ձեր շեն բարիքով, ավետիս։

«Մեր երգերը և մենք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝   / hayerg  

Комментарии

Информация по комментариям в разработке