Ջուրը փոխված գինու։ Հետամուտ լինելով խաղողագործության և գինեգործության ակունքներին։ Բորիս Գասպարյան։

Описание к видео Ջուրը փոխված գինու։ Հետամուտ լինելով խաղողագործության և գինեգործության ակունքներին։ Բորիս Գասպարյան։

2024 թ-ի ապրիլի 12-ին կայացավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հոբելիանական 50-րդ հանդիպումը:

Մեր բանախոսն էր Բորիս Գասպարյանը՝ հնագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս, հնագիտական արշավախմբի ղեկավարը, որը Արենի-1 քարանձավում հայտնաբերել է 5500 տարեկան, մինչ այժմ ամենահին կոշիկները, ինչպես նաև ամենահին գինեգործարանը:

Թեման՝ «Ջուրը փոխված գինու: Հետամուտ լինելով խաղողագործության և գինեգործության ակունքներին»:

Զեկուցման մեջ փորձ է արվում ուրվագծել Հայկական լեռնաշխարհում խաղողագործության և գինեգործության ծագման և կայացման մասին առկա տվյալները և պատկերացումները: Ներկայացվում է դրանց կապը բնական ցիկլերի և լեռնաշխաևհի հնաբնակների աշխարհընկալման և արժեհամակարգի հետ: Տրվում են Աստվածաշնչյան հայտնի ավանդազրույցների հետ դրանց ունեցած կապն ու փոխհարաբերությունը:
-------------------------
www.carahunge.org
Միացեք մեզ FB-ում՝   / carahungengo  

Комментарии

Информация по комментариям в разработке