Վարդան Բախշյանի հիշատակին-Հեղինակ/Կատարող-Սևակ Նազարյան

Описание к видео Վարդան Բախշյանի հիշատակին-Հեղինակ/Կատարող-Սևակ Նազարյան

Վարդան Բախշյան, հայ ազատամրտիկ

Վարդան Ազատի Բախշյանը ծնվել է 1965 թ. հունիսի 1-ին, Հոկտեմբերյանում(այժմ՝ Արմավիր )։ Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ (այժմ՝ Վարդան Բախշյանի անվան) դպրոցում։ 1983 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում (զինվորական ծառայությունն անցկացրել է Հեռավոր Արևելքում)։ Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում։ 1989 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում։ Վարդանը ուսանողական տարիներին համալսարանի արևելագիտության ֆակուլտետում թուրքերեն և ադրբեջաներեն էր ուսումնասիրում։ Մասնագետների կարծիքով նա փայլուն տիրապետում էր օսմանլու թուրքերենին։ Թուրքիայում այդ լեզուն վաղուց չի օգտագործվում և անգամ այնտեղ այն օգտագործում են հատուկ լեզվաբաններ և գիտնականներ։ Թուրքերենի հանդեպ Վարդանի հետաքրքրությունը պայմանավորված էր՝ հետագայում թուրքական արխիվներում հայոց պատմության համար անհայտ էջերի ուսումնասիրմամբ։ 1989 թ. Վ. Բախշյանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը։: 1991թ. Աթենքում ընտրվում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ։Նա նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ էր:

Մինչև Արցախի ազատամարտին մասնակցելը Վ. Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ՙԱրևմտյան Հայաստանի վարչական բաժանումները՚ թեմայով։ Չափազանց կարճ ժամկետում հավաքել և խմբավորել էր համապատասխան նյութերը, կատարել աղբյուրագիտական տվյալների վերլուծություն, կազմել տեղեկատվական աղյուսակներ, ճշգրտել վարչական միավորների ընդգրկած սահմանները, միաժամանակ կազմել Էրզրումի, Դիարբեքիրի, Սվասի, Կարսի տեղագրությունը՝ վարչատարածքային և պատմաշխարհագրական նկարագրով։
Զոհվել է 1991թվին, թաղված է Եռաբլուրի պանթեոնում։

Комментарии

Информация по комментариям в разработке