Ի Գերեզման։ Ի՞նչ մեղեդի է երգվում Պատարագի սկզբում երբ Հարության Կիրակիներին փակվում է վարագույրը

Описание к видео Ի Գերեզման։ Ի՞նչ մեղեդի է երգվում Պատարագի սկզբում երբ Հարության Կիրակիներին փակվում է վարագույրը

Սուրբ Պատարագի սկզբում, երբ փակվում է վարագույրը, երգվում է հոգևոր երաժշտության մի տեսակ, որ կովում է Մեղեդի։ Այս անչափ գեղեցիկ մեղեդին, որ կոչվում է Ի Գերեզման Հարուցելույն, երգվում է Պատարագի սկզբում, երբ փակվում է Սբ․ Խորանի վարագույրը։

Ահա բառերի մոտավոր թարգմանությունը։
Անմահ Հարուցյալի (Հիսուս Քրիստոսի) գերեզմանին այսօր գոչում է հրեշտակը երկնային։ "Հարություն առավ Քրիստոսը, զարթնեց Քրիստոսը կույս գերեզմանից, լույս գերեզմանից։"

Պահապանները զարհուրեցին, որովհետև նորափոր տապանից, կույս գերեզմանից, լույս գերեզմանից հարություն առավ Քրիստոսը, զարթնեց Քրիստոսը։

Սուրբ վեմի վրա նստած գոչում էր հրեշտակ։ Յուղաբեր կանայք քարոզելով ծաղկում էին։ Նոր գերեզմանից, կույս գերեզմանից, հարություն առավ Քրիստոսը։ Զարթնեց Քրիստոսը կույս գերեզմանից։

Комментарии

Информация по комментариям в разработке