26.08.2024 Լամարա Մանուկյան Ламара Манукян

Описание к видео 26.08.2024 Լամարա Մանուկյան Ламара Манукян

Երկարակեցության օրվան ընդառաջ (oգոստոսի 29) «Ուրիշ նորությունների» հյուրն է թերապևտ, սրտաբան, գերիատր (ծերաբույժ), Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի ասիստենտ Լամարա Մանուկյանն է։ Նա պարզաբանել է թե ո՞ր տարիքում է մարդը համարվում ծեր, իսկ երբ՝ երկարակյաց, ընդ որում անձնագրային, կենսաբանական և հոգեբանական տարիքները կարող են չհամընկնել։
«Մարդը պետք է ապրի երկար ու առանց հիվանդությունների՝ ժամանակին սկսելով կանխարգելիչ միջոցառումնրը»,- համոզված է մասնագետը՝ հավելելով, որ միջին ապրելիության տարիքը Հայաստանում ավելանում է։ Կարևորելով ուժային և մտավոր վարժությունները՝ Լամարա Մանուկյանը ցուցադրել է պրակտիկ վարժանքներ։

Комментарии

Информация по комментариям в разработке