Egishe Egshatyan - Movses || Եղիշե Եղշատյան - Մովսես

Описание к видео Egishe Egshatyan - Movses || Եղիշե Եղշատյան - Մովսես

🎙Egishe Egshatyan Official Youtube Channel ©️
👉Subscribe for exclusive updates
Եղիշե Եղշատյան || Егише Егшатян || Egishe Egshatyan

Երգը նվիրվում է Մովսես գյուղին և բոլոր Մովսեսցիներին

Music/Lyrics - Egishe Egshatyan
Arrangement/Mix - Alik Avagyan
Duduk/Zurna/Pku - Artak Khachatryan
Dhol - Armen Stepanyan
Keyboard - Felix Petrosyan
Installation - Arman Umrshatyan
Voice mastering - Harutyun Shahinyan

-----------------------------------------------------------------------
Մովսես
Կարոտել եմ աղբյուրներիդ կարկաչին
Կարոտել եմ վեհ լեռներիդ կանաչին
Երազում եմ վերադառնամ մեր գյուղը
Եվ ծնկաչոք համբուրեմ քո սուրբ հողը։

Հայոց լեռների մեջ կանգուն, չքնաղ մի աշխարհ
Քեզ մոտ է բերում իմ կյանքում ամեն ճանապարհ
Հզոր զավակներդ հիմա օտար ափերում
Ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան քեզ չեմ մոռանում։

Կգա մի օր տուն կդառնանք, դու չկասկածես
Ամեն վայրկյան կարոտում ենք ու հիշում ենք քեզ
Թող որ Տերը միշտ պահպանի ու փայփաի քեզ
Մնա կանգուն, մնա ուժեղ մի չքնաղ Մովսես։

Դե ելեք ոտքի, քաջեր Մովսեսի
Թող նենգ թշնամին մեր ձայնը լսի
Իմանա թող նա, որ թեկուզ հեռվում
Մեր անվախ գյուղը մենք չենք մոռանում։

Իմանա թող նա, որ թեկուզ հեռվում
Մեր անվախ գյուղը մենք չենք մոռանում։

Քո քաջերը ոտքի ելան զենքերը ձեռքին
Եվ ստիպեցին, որ քեզ հարգի մեր նենգ թշնամին
Ամեն տունդ մի պատմություն, մի լույս է ասես,
Մի օր կգամ, ու կմնամ քո գրկում Մովսես։

Ախր հիմա շատ հեռու է տունն իմ պապական
Թող որ բոլոր զավակներդ տուն վերադառնան,
Ախր ոնց եմ կարոտել ես մեր կանաչ այգին
Թող ամբողջ աշխարհը խմի քո անուշ գինին։

Դե ելեք ոտքի, քաջեր Մովսեսի
Թող նենգ թշնամին մեր ձայնը լսի
Իմանա թող նա, որ թեկուզ հեռվում
Մեր անվախ գյուղը մենք չենք մոռանում։

Իմանա թող նա, որ թեկուզ հեռվում
Մեր անվախ գյուղը մենք չենք մոռանում։

Քո լեռների բույրը անուշ ես չեմ մոռանում
Քո կարկաչող աղբյուրների ձայնն է իմ սրտում
Ամեն վայրկյան խաչքարերիդ պատկերն իմ մտքում
Դու հավերժ կաս ու կմնաս իմ աղոթքներում։

Խաղաղ լինի քո երկինքը կապույտ ծովի պես
Քո թոռները, զավակները միշտ հիշում են քեզ
Թոզ քո վանքը, քո հավատքը խաղաղ լույսի պես
Ամուր պահի մեր սուրբ հողը, իմ չքնաղ Մովսես։

Դե ելեք ոտքի, քաջեր Մովսեսի
Թող նենգ թշնամին մեր ձայնը լսի
Իմանա թող նա, որ թեկուզ հեռվում
Մեր անվախ գյուղը մենք չենք մոռանում։
Իմանա թող նա, որ թեկուզ հեռվում
Մեր անվախ գյուղը մենք չենք մոռանում։


Դե ելեք ոտքի, քաջեր Մովսեսի
Թող նենգ թշնամին մեր ձայնը լսի
Իմանա թող նա, որ թեկուզ հեռվում
Մեր անվախ գյուղը մենք չենք մոռանում։
Իմանա թող նա, որ թեկուզ հեռվում
Մեր անվախ գյուղը մենք չենք մոռանում։
Մեր անվախ գյուղը մենք չենք մոռանում։

🔔Follow Me On Instagram
@egisheegshatyan

Youtube/SEO Manager Contacts:
Davit Karapetyan | 📞+374 (95) 90 30 39 (viber)

⛔Anyone Who Re-upload The Song or the Music Video will be removed from YouTube on Copyright Claim Charges.

👍Thank You For Cooperation

©️ All Rights Reserveed "EAE" Production 2021
#EgisheEgshatyan #EAE

Комментарии

Информация по комментариям в разработке