Պատմական հաղթանակի ՏԱԿՏԻԿԱԿԱՆ կողմը․ Շարքի 2-րդ մաս․ Ինչպե՞ս հաղթեցինք Հյուսիսային Մակեդոնիային

Описание к видео Պատմական հաղթանակի ՏԱԿՏԻԿԱԿԱՆ կողմը․ Շարքի 2-րդ մաս․ Ինչպե՞ս հաղթեցինք Հյուսիսային Մակեդոնիային

«Տակ-Տիկ» ֆուտբոլային հաղորդաշարը ներկայացնում է խոստացված տեսանյութը, որը վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի գավաթի 2020թ․ խաղարկության C լիգայի 2-րդ խմբում անցկացրած վերջին հանդիպմանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Վաստակած 3 միավորը թույլ է տվել խմբում գրավել 1-ին հորիզոնականը: Մեր ընտրանին դեռ երբեք չէր հաղթանակել որևէ պաշտոնական մրցաշարի խմբային փուլում:

Մենք ուսումնասիրել ենք 2 թիմերի կողմից ընտրված մարտավարությունները, խաղային նրբությունները, այն, թե հավաքականներից յուրաքանչյուրն ինչ եղանակով էր փորձում հասնել հաջողության, ու որքանով հաջողվեց մտահղացումները կյանքի կոչել: Առանձնացրել ենք նաև առավել աչքի ընկած ֆուտբոլիստներին:

Տեսանյութի վերջնամասում ամփոփել ենք Ազգերի լիգայի այս շրջափուլը, նաև ներկայացրել որոշ հետաքրքրական վիճակագրական տվյալներ:

Կսպասենք ձեր արձագանքներին: Բարի դիտում:

Комментарии

Информация по комментариям в разработке