#բաղադրատոմսեր #Օգտակարխորհուրդներ #դիմակներ #տնականդիմակներ #աչքեր #աչքերիտակպարկեր #աչքերիմուգշրջանակներ #մերսում #Սեխ #Վարունգ #Նշիյուղ #Անանուխ #Երիցուկ #Կարտոֆիլ #Թեյ #Եղեսպակ #Մաղադանոս #ձվիսպիտակուց #ջուր #Ձվիդեղնուց #ձիթապտղիյուղ #շիացումերսում
https://168.am/2018/09/17/1010491.html
#Սառը_կոմպրես
Մի քանի րոպե դրեք մուգ շրջանակներին՝ անոթները լայնացնելու և ավելորդ հեղուկը հեռացնելու համար:
#Սեխ
Սեխի փոքր կտորը դրեք շրջանակներին, թողեք 10 րոպե:
#Սառը_կաթ
Բամբակը թրջեք սառը կաթով, դրեք շրջանակներին, թողեք 20 րոպե:
#Վարունգ
Վարունգը բարակ կտրեք, 10 րոպե դրեք սառնարանում, դրեք մուգ շրջանակներին, հանեք 10 րոպե անց:
#Նշի_յուղ
Քնելուց առաջ քսեք մուգ շրջանակներին՝ մի քանի րոպե մերսելով:
#Անանուխի_տերևներ
5-10 րոպե դրեք մուգ շրջանակներին:
#Երիցուկ
Երիցուկի թուրմ պատրաստեք, թրջեք բամբակով, դրեք շրջանակներին, պարկերին:
#Կարտոֆիլ
Հարկավոր է առանց կեղևազրկելու խաշել կարտոֆիլը, սառեցնել այն, այնուհետև բաժանել երկու մասի և առնվազն կես ժամ դնել աչքերին:
#Թեյ
Թեյը պատրաստելուց հետո փաթեթները դրեք ստորին կոպին, երբ դրանք արդեն սառն են:
#Եղեսպակ (#шалфей)
Մուգ շրջանակների դեմ հիանալի միջոց է հասարակ եղեսպակը: Հարկավոր է մեկ թեյի գդալ մաքուր տերևներին ավելացնել 100 մլ եռման ջուր, թրմել, այնուհետև ստացված թուրմի կեսը սառեցնել, իսկ մյուս կեսը տաք պահել: Սառը և տաք թուրմերի մեջ հարկավոր է հերթով թրջել բամբակը և հավասար ժամանակահատվածներով (5-10 րոպե) դնել աչքերին:
#Մաղադանոսի տերևներ
Մաղադանոսի թարմ տերևները մանր կտրատել, ավելացնել թթվասեր, լավ խառնել և ստացված խառնուրդը 15 րոպե դնել ստորին կոպերին: Մաղադանոսը ոչ միայն բարելավում է արյան շրջանառությունը, այլև օգնում է ազատվել այտուցվածությունից:
Հարկ է նշել, որ այս պրոցեդուրաներն անհրաժեշտ է կատարել երեկոյան ժամերին, քանի որ դրանք կարող են առաջացնել բավական երկարատև կարմրածություն և մի փոքր գրգռել աչքերը կամ կոպերը: Եթե մուգ շրջանակներից հարկավոր է ազատվել առավոտյան, ապա կարելի է փորձել այլ տարբերակներ:
#Մերսում
Առավոտյան լվացվելիս հարկավոր է մերսել կոպերը: Անհրաժեշտ է զգուշորեն, առանց մաշկը ձգելու, մատների ծայրերով թույլ հարվածել կոպերին՝ շարժվելով քունքերից դեպի քիթը: Այնուհետև ամբողջ ուժով փակել աչքերը և հնարավորինս թուլացնել: Այս ամենը հարկավոր է կրկնել առնվազն 10 անգամ: Նման մերսում կարելի է անել նաև օրվա ընթացքում: Այն բարելավում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ մուգ շրջանակները դառնում են ոչ այդքան ակնհայտ:
#Կարտոֆիլ, #վարունգ, #ձվի_սպիտակուց
Աչքերի պարկերի վերացման ամենահեշտ միջոցը հենց հիմա Ձեր սառնարանում է։ Այս մթերքներից յուրաքանչյուրը կունենա ֆանտաստիկ էֆեկտ մինիմալ ժամանակում ու ջանքերով։ Վերցրեք վարունգի 2 կտոր ու դրեք աչքերին՝ թողնելով 10 րոպե, կամ էլ ջարդեք ձուն, առանձնացրեք սպիտակուցն ու վրձնով քսեք աչքերի տակ։ 20 րոպե հետո լվացեք սառը ջրով։ Մեկ այլ տարբերակ է կտրել կարտոֆիլն ու նորից դնել աչքերին։ 15-20 րոպեն բավական կլինի՝ տարբերությունը նկատելու համար։
Ինչպես է սա աշխատում. վարունգն ու կարտոֆիլն ունեն #հակաբորբոքիչ բաղադրիչներ, իսկ ձուն՝ մաշկը #ձգող_էֆեկտ։
Ավելի շատ #ջուր
Խոնավությունը շատ խնդիրներ է բուժում, աչքի պարկերն էլ բացառություն չեն։ Փորձեք ջուր խմել այնքան շատ, որքան հնարավոր է։
Ինչպես է սա աշխատում. տարօրինակ է թվում, բայց աչքի տակի տոպրակները, որոնք առաջանում են ջրի կուտակման պատճառով, բուժվում են ջրով։ Այնուամենայնիվ, մեր մարմինն այդպես է աշխատում։
#Հարթեք_գդալով
Սա շատ հեշտ, բայց, միևնույն ժամանակ, արդյունավետ տարբերակ է՝ աչքի տակի պարկերից ազատվելու համար։ Մետաղե գդալը դրե՛ք սառնարանում 10-15 րոպե, իսկ հետո թեթև սեղմեք այն աչքի տակ, մինչև կտաքանա։
#Թեթև_մերսում
Մատների բարձիկներով թեթև թխկթխկացրեք աչքերի տակի մաշկին, և կարճ ժամանակ անց այտուցները կանհետանան: Անշուշտ, եթե Ձեզ մոտ հաճախակի են նկատվում աչքերի տակի այտուցներ, ապա խորհուրդ է տրվում օգտագործել #տնական_դիմակներ:
#Վարունգի և #դդմի_դիմակ
Վերցնում ենք վարունգի և դդմի պտղամսի համաչափ չափաքանակ, ավելացնում մի քիչ մեղր և դեմքի քառորդ մասը ծածկում այս դիմակով: Այն լավացնում է դեմքի մաշկը և կանխում աչքերի տակի այտուցների առաջացումը:
#Ձվի_դեղնուցի և #ձիթայուղի դիմակ
Վերցնում ենք մեկ ձվի դեղնուց և ավելացնում 1 թեյի գդալ #ձիթապտղի_յուղ, լավ խառնում ենք ստացված խյուսը և բամբակի խծուծով դնում դեմքին, թողնում 20 րոպե: Այնուհետև դիմակը հանում ենք տաք ջրով և ցայում դեմքը սառը ջրով:
#Հնդկաձավարի ալյուր
Վերցնում ենք հնդկաձավարը, աղում ենք և ավելացնում եռացրած ջուր: Հունցում ենք ոչ շատ պինդ խմոր և ստանում ենք փոքրիկ գնդիկներ: Այնուհետև գնդիկները դնում ենք #աչքերի_տակ և թողնում 20 րոպե:
Իսկ եթե աչքերի տակի #այտուցների պատճառը երակային կամ #ավշային_կանգային երևույթներն են, ապա օրգանիզմի առողջության բարելավմանը կօգնի #շիացու արևելյան մեթոդիկայով մերսումը: Ընդունեք հարմար դիրք, թուլացեք և մի քանի վարժություններ կատարեք:
1. Ձեռքի բութ մատով 10 վայրկյան թեթև սեղմեք աչքերի կոպերը:
2. Ձեռքի ցուցամատով, միջնամատով և մատնեմատով 3 անգամ սեղմեք #կոպի վերին մասը:
3. Ձեռքի ցուցամատով մի քանի անգամ սեղմեք ներքևի կոպը՝ դեպի վերև ուղղվածությամբ:
#Ճիշտ_ապրելակերպ
Առաջին հերթին հարկավոր է վերանայել օրակարգը և քիչ ժամանակ անցկացնել #համակարգչի առջև: հարկավոր է ընթացքում անել 15 րոպե տևողությամբ դադարներ յուրաքանչյուր 1-1,5 ժամը մեկ:
Информация по комментариям в разработке