Գառնիկ Սարգսյան֊Թաթուլ Կրպեյան •Հիշատակին° Karnig Sarkissian֊In Tatul Krpeyan memory🎖

Описание к видео Գառնիկ Սարգսյան֊Թաթուլ Կրպեյան •Հիշատակին° Karnig Sarkissian֊In Tatul Krpeyan memory🎖

Մայրամուտ իջավ, պատեց սար ու ձոր,
Սակայն չդադարեց կռիվն ահավոր,
Բացվեց արշալույս` անհույս սգալով,
#Գետաշենն ընկավ հայդուկի փառքով:

Մի ասուպ սահեց, անցավ երկնակամարով,
Հավքերն եկան, անցան լուռ արտասվելով,
Ավաղ, Թաթուլն էր ընկել կռվում քաջարի,
Մի լուր տարեք հավքեր, մորը հայդուկի:
Էրգրի սուրբ կարոտով կամավոր դարձար,
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավաղ, վերքերիտ համար չեղավ դեղ, դարման,
Թող լույս իջնի շիրիմիդ, #Թաթուլ Կրպեյան:
Դաշնակցության մարտիկ ազգի քաջ զինվոր,
Մահվան լուրտ գուժեց սրտեր բյուրավոր,
Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ,
Ամեն հայի սրտում թող ծնի վրեժ:

Խոսք եւ երաժշտություն Աշուղ Գեւորգի

#Կենսագրություն

Թաթուլ Ժորժիկի Կրպեյան (ապրիլի 21, 1965, Թաթուլ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 1991, Գետաշեն, Գոյգյոլի շրջան, ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս։ Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը, եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարը։

1990 թվականին ընդունվել է ՀՅԴ կուսակցության շարքերը։
Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից և ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը։
1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատթարանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի,ռուսական բանակի և ոստիկանական խմբավորումների։
Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչմանը։ Պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով։

Թաթուլն ասում էր...

Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...

(Խնդրում ենք չներբեռնել տվյալ տեսահոլովակն այլ կայքեր: Հորդորում ենք կիսվել հղումով, հակառակ դեպքում հարկադրված կլինենք արգելափակել տեսանյութը: Անձնական օգտագործման համար կարող եք ներբեռնել այն ստորև տրված հղումով:

Просим не скачивать и не загружать данный видеоролик на другие сайты. Рекомендуем делиться ссылкой, в противном случае мы будем вынуждены заблокировать ваш контент. Для личного пользования можете пройти по приведенной ниже ссылке.

Please, don't download and upload this video on the other sites. We recommend to share the link, or we will be forced to block your content. You can download the video for individual purpose by the link given below.)

Комментарии

Информация по комментариям в разработке