2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը Լոս Անջելեսում

Описание к видео 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը Լոս Անջելեսում

2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 9-ին Լոս Անջելեսում։ Ավելի քան 300 հյուրեր մասնակցեցին «Ավրորայի» միջոցառումներին, որտեղ ելույթով հանդես եկան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը, դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ջո Մանգանիելոն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին եւ ուրիշներ: Վիրտուոզ ջութակահար Դիանա Ադամյանը հանդիսատեսին հուզեց իր կատարումով, որը նա նվիրեց մարդկանց, որոնք մերօրյա ոճրագործությունների զոհն են: «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը չկարողացավ ներկա գտնվել Լոս Անջելեսի միջոցառումներին: Նրա կինը՝ UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր գործընկեր եւ Կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, ամուսնու ուղերձը փոխանցեց հյուրերին Հայաստանում տեսագրված հուզիչ տեսանյութով։

Միջոցառման ընթացքում «Գրեմմիի» առաջադրված երգիչ եւ երգահան Ալոե Բլեքն առաջին անգամ ներկայացրեց իր նոր՝ «SHINE» ստեղծագործությունը, որը գրելիս նա ոգեշնչվել է մերօյա հերոսների նվիրումով եւ խիզախությամբ, որոնք պայքարում են հանուն արդարության եւ մարդկության: Արարողության ավարտին «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվեց հայտնի գինեկոլոգ եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, բժիշկ Դենիս Մուկվեգեին: #AuroraInLA

Կարդացեք ավելին՝ https://auroraprize.com/hy/2024-auror...

X:   / auroraprize_  
Facebook:   / auroraprize  
Instagram:   / auroraprize  
LinkedIn:   / auroraprize  

0:00 – 0:30 Նախաբան

0:30 – 2:45 Քերեն Բասի ելույթը

2:46 – 7:48 «Ավրորա» ֆիլմի ցուցադրություն

7:49 – 10:49 Դեյվիդ Իգնաթիուսը եւ Դալյա Աթալլահը ողջունում են հյուրերին

10:50 – 14:22 Խոսե Անդրեսի տեսաուղերձը

14:23 – 15:57 Լռության րոպե

15:58 – 20:29 Մարգարիտ Բարանկիցեի ելույթը

20:30 – 22:06 Հաղորդավարները ներկայացնում են Էրիկ Էսրայիլյանին

22:07 – 28:06 Էրիկ Էսրայիլյանի ելույթը

28:07 – 29:28 Հաղորդավարները ներկայացնում են Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին

29:29 – 32:49 Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ուղերձը

32:50 – 40:35 Դիանա Ադամյանի կատարումը եւ ելույթը

40:36 – 41:40 Հաղորդավարները շնորհակալություն են հայտնում Դիանա Ադամյանին եւ ներկայացնում Ջո Մանգանիելոյին

41:41 – 44:25 Ջո Մանգանիելոյի ելույթը

44:26 – 45:59 Հաղորդավարները ներկայացնում են Վերոնիկա Զոնաբենդին

46:00 – 52:19 Վերոնիկա Զոնաբենդն ընթերցում է Ռուբեն Վարդանյանի ուղերձը. տեսանյութ

52:20 – 54:09 Հաղորդավարները շնորհակալություն են հայտնում Վերոնիկա Զոնաբենդին եւ ներկայացնում Նուբար Աֆեյանին

54:10 – 1:03:26 Նուբար Աֆեյանի ելույթը

1:03:27 – 1:04:20 Դեյվիդ Իգնաթիուսը խոսում է Վարդան Գրեգորյանի մասին

1:04:21 – 1:09:40 Տեսանյութ՝ ի պատիվ Վարդան Գրեգորյանի 1:09:41 – 1:10:51 Հաղորդավարները ներկայացնում են Ալոե Բլեքին 1:10:52 – 1:19:55 Ալոե Բլեքի ելույթը եւ կատարումը

1:19:56 – 1:20:59 Հաղորդավարները ներկայացնում են Էլիս Գրինվալդին, Լեյմա Գբովեին եւ Համդի Ուլուկայային

1:21:00 – 1:23:08 Էլիս Գրինվալդի ելույթը

1:23:09 – 1:27:49 Համդի Ուլուկայայի ելույթը

1:27:50 – 1:31:19 Լեյմա Գբովեն ներկայացնում է 2024 թ. «Ավրորայի» հերոսներին

1:31:20 – 1:34:26 2024 թ. «Ավրորայի» հերոսներին նվիրված տեսանյութ

Комментарии

Информация по комментариям в разработке