Ես մի արև նկարեցի / Օրորոցային /Բարի գիշեր

Описание к видео Ես մի արև նկարեցի / Օրորոցային /Բարի գիշեր

Օրորոցային փոքրիկների համար
Կատարում է Անի (Սահակյան) Բալասանյանը
Երաժշտության հեղինակ՝ Մարտին Ահարոնյան
Խոսքերի հեղինակ՝ Հերմինե Ստեխանյան

Խոսքեր.
Ես մի արև նկարեցի,
Չարաճճի դուրս եկավ,
Արևը սարից ելավ,
Արևն ամպից ամպ թռավ։
Հետո մի ուրիշ սարից
Գլորվեց ու քուն մտավ,
Փակ աչքերով արևն երազում
Գիշեր տեսավ։

Գիշերը հեքիաթ պատմեց
Աստղերի, լուսնի մասին։
Լուսնից փափլիկ շող պոկվեց,
Կաթաց երկրի երեսին։

Ես մի մեծ գաղտնիք գիտեմ,
Հիմա ձեզ էլ կպատմեմ,
Գիշերը պիտի քնես,
Որ աստղերը հյուր գան քեզ։
ՈԻ մի օր էլ քո բարձին,
Կտեսնես լուսնի շողին,
ՈԻ նրա հետ միասին
Կնստեք ամպի ուսին։

Գիշերը հեքիաթ պատմեց
Աստղերի, լուսնի մասին։
Լուսնից փափլիկ շող պոկվեց,
Կաթաց երկրի երեսին։

Комментарии

Информация по комментариям в разработке