«Քուանշ, պարոն գլխավոր դատախազ» Նիկոլ Փաշինյանի ելույթը

Описание к видео «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ» Նիկոլ Փաշինյանի ելույթը

Ժ արտահերթ նիստին ՀՀ դատախազության՝ 2016թ. գործունեության հաշվետվության քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ այսօրվա իր ելույթն ունի վերնագիր՝ «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ». «Դա մի տերմին է, որ օգտագործվում է բլոտի մեջ, դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար: Ես 4 դրվագ ունեմ՝ դատախազի ասածը կասկածի տակ դնելու համար: Մարտի 1-ի հետ կապված՝ դուք հիմա ուզում եք ասել, որ կատարվում է քննչական գործողություն, մի օրինակ ցույց տվեք: Հերթապահ նախադասությունն արտասանող արդեն 3-րդ դատախազն եք. մարտի 1-ի սպանությունների չբացահայտման կոդը դրված է այդ քրեական գործի հիմքում՝ հիմնավորումը բնորոշված է որպես զանգվածային անկարգությունների մասնակիցներ՝ առանց դատ-դատաստանի այդպես է որոշվել, որը արդեն նեգատիվ ֆոն է ստեղծում: 5 ոստիկանի կիրառած չերյոմուխայի արդյունքում 3 մարդ է սպանվել, որոնց անուն-ազգանուններն անգամ մամուլում է հրապարակված, սակայն ոչ մի ընթացք: Կորա՞ն այդ տեսանյութերը: Անգամ Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարել, որ հազարավոր ժամեր տեսանյութեր կան. այդտեղ ամեն ինչ կա, բացի սպանությունների դրվագների՞ց»:

Комментарии

Информация по комментариям в разработке