Նոր Հոգևոր երգ "Երկրի վրա լոկ տանջանք ու ցավ" Լիլիթ Պողոսյան

Описание к видео Նոր Հոգևոր երգ "Երկրի վրա լոկ տանջանք ու ցավ" Լիլիթ Պողոսյան

Nor Hogevor erg
- Երկրի վրա լոկ տանջանք ու ցավ Լիլիթ Պողոսյան
Lyrics by Օֆիկ Մարտիրոսյան
Music by Մարիամ Հարությունյան
Arrangement & Mixing by Studio MARANATHA.

Երկրի վրա լոկ տանջանք ու ցավ
Այս ունայն կյանքը ոնց երազ անցավ
Օրը տարվա պես ու տարին օրվա
Ապրեցի անհույս ու չարից գերվա

Գնամ ես այնտեղ ուր Աստծո երգ կա
Ուր սրբություն ու շնորհք է տրվում
Ուր սպասում են որ Տերը կգա
Իմ սիրտը միայն այնտեղ այնտեղ է թռչում

Հույժ անուշաբույր դրախտավարդի
Վաղորդյան մի ցող ու բուրմունք կուզեմ
Որ առնեմ գնամ ոնց վտարանդի
Սարերից անդին Տերս դիմավորեմ

Գերության շղթան թողնեմ սարերում
Որտեղ քամին է սուլում ու պարում
Թռնեմ ու գնամ հովի թևերով
Փրկություն գտնեմ իմ Տեր Հիսուսով

Իմ Տեր իմ Հիսուս արի Քո փառքով
Քո հրեշտակաց ուժգնաձայն փողով
Արի ու մեզ տար հանգիստդ մտնենք
Հավերժության մեջ Քեզ երկրպագենք

Комментарии

Информация по комментариям в разработке