Ճանաչենք բանակի ստեղծողներին, Գեներալ-մայոր՝Աստվածատուր Պետրոսյան/Astvatsatur Petrosyan

Описание к видео Ճանաչենք բանակի ստեղծողներին, Գեներալ-մայոր՝Աստվածատուր Պետրոսյան/Astvatsatur Petrosyan

Աստվածատուր Ավետիքի Պետրոսյան` ՀՀ պետական և ռազմական գործիչ։Բանակի հիմնադիրներից, «Արծիվ մահապարտների» ՀՆԳ ընդհանուր հրամանատար, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, Արցախի հարցերով ՊՆ օգնական։ՀՀ Պաշտպանության փոխնախարար, Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, Երկրապահ կամավորականների միության հիմնադիր փոխնախագահ:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Տնօրենի տեղակալ։
Մասնակցել է` Արցախյան շարժմանը, Ապրիլյան պատերազմին և Արցախյան 2020թ.-ի պատերազմին։
***1996 թ. սեպտեմբերին շնորհվել է գեներալ-մայոր զինվորական կոչում։
1998թ-Պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանով
2011 թ. սեպտեմբերի 1-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Ծնվել է 1952թ. դեկտեմբերի 8-ին ՀԽՍՀ Սպիտակի շրջանի Հայ Փամպ գյուղում /այժմ` Արագածոտնի մարզի Լեռնապար համայնք/, ծառայողի ընտանիքում: Ավարտել է տեղի 8-ամյա դպրոցը գերազանց, ապա` 1970թ. ավարտել է Կիրովական քաղաքի Գ.Սունդուկյանի անվան N 8 միջն. դպրոցը:
1970-75թթ. ընդունվել և ավարտել է Կ.Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Լեռնա-Մետալուրգիական ֆակուլտետը` ստանալով ինժեներ-մետալուրգի որակավորում «Մետաղագիտության, մետաղների ջերմային մշակման տեխնոլոգիա և սարքավորումներ» մասնագիտությամբ:
1975-78թթ. գործուղվել է ՈՒԽՍՀ Վիննիցայի մարզի Յամպոլ քաղաքի Մոսկվայի №2 ավիոսարքաշինական գործարանի մասնաճյուղ: Աշխատել է որպես ինժեներ-տեխնոլոգ, ավագ ինժեներ` մետաղագիտության և ջերմամշակման տեխնոլոգիայի գծով:
1978-83թթ. որպես հրավիրված մասնագետ աշխատել է Հայ.մեք.շին. գիտահետազոտական ինստիտուտում` որպես Գիտահետազոտական լաբորատորիայի ավագ ինժեներ, այնուհետև առաջատար ինժեներ, գիտական խմբի ղեկավար, լաբորատորիայի վարիչի տեղակալ:
1983-84թթ. հրավիրվել եմ Մոսկվայի «Ռեմդետալ» ԳԱՄ` որպես ավագ գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, լաբորատորիայի վարիչի տեղակալ:
1984-85թթ.հրավիրվել է «Անդրկովկաս-Կաբել» ԳԱՄ, և աշխատել որպես գլխավոր մետալուրգի տեղակալ:
1985-90թթ. տեղափոխվել է «Ալմաստ» ԳԱՄ՝ որպես լաբորատորիայի վարիչ, Գլխավոր մետրոլոգի տեղակալ, կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ:
1987թ-ին ավարտել է Թբիլիսիի ՀՄՈԲՉ ինստիտուտի համամիութենական բարձրագույն որակավորման կուրսերը` մետրոլոգիայի և ժամանակակից չափումների գծով (գերազանց):
Սկսած ԵրՊԻ-ի գիտական թեմայով դիպլոմային պաշտպանությունից՝ մինչև այժմ տասնյակ հոդվածների, մենագրությունների, գիտական նորույթների հեղինակ։
1952-2020թթ

Комментарии

Информация по комментариям в разработке