ARAM KHACHATRYAN “THE DANCE OF KAREN AND NUNE” FROM THE BALLET “GAYANE”

Описание к видео ARAM KHACHATRYAN “THE DANCE OF KAREN AND NUNE” FROM THE BALLET “GAYANE”

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացրած «Արամ Խաչատրյան 120» նախագծի Տեսահոլովակներ ծրագիր։


ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԿԱՐԵՆԻ ԵՎ ՆՈՒՆԵԻ ՊԱՐԸ»՝ «ԳԱՅԱՆԵ» ԲԱԼԵՏԻՑ
փոխադրումը՝ Ավետիք Պիվազյանի
Լիլիթ Մարտիրոսյան, դաշնամուր, 2-րդ կուրս, ղեկ․՝ պրոֆ․ Վաղարշակ Հարությունյան
Մերի Մարգարյան, ջութակ, 1-ին կուրս, ղեկ․՝ Կարեն Շահգալդյան
Էլեն Պողոսյան, թավջութակ, 2-րդ կուրս, ղեկ․՝ դոց․ Արմեն Մեսրոպյան


ARAM KHACHATRYAN
“THE DANCE OF KAREN AND NUNE” FROM THE BALLET “GAYANE”
transcription by Avetiq Pivazyan
Lilit Martirosyan, piano, Bac. II, prof. Vagharshak Harutyunyan
Mary Margaryan, violin, Bac. I, lecturer Karen Shahgaldyan
Elen Poghosyan, cello, Bac. II, associate prof. Armen Mesropyan

Երեք ուսանողներ, որոնց համար նախագծում մասնակցելու և Խաչատրյան նվագելու ցանկությունը շատ մեծ էր, իսկ ժամանակը քիչ՝ Կապանի համերգին պատրաստվելու համար։ Որոշեցին երեքով միանալ և «Խաչատրյան տրիոյի» ջութակահար, ԵՊԿ դասախոս Կարեն Շահգալդյանին հուշումով կատարել «Գայանե» բալետից հատվածը։ Ստեղծագործությունն ամբողջությամբ համահունչ է իրենց մասնագիտության մեջ բերկրանքով ու հրճվանքով ապրող մեր եռյակին, նրանք ասում են, որ այս երաժշտությունը փոխանցում է պատանեկության, թռվռան պարի տրամադրություն։ Բացարձակ լսողություն ունեցող ջութակահար Մերի Մարգարյանի համար Արամ Խաչատրյանի ստեղծագործություններում առանձնահատուկ է այն, թե ինչպես է կոմպոզիտորը հարմոնիայի մեջ լսելի դարձնում այդքան երանգներ։ Նա փոքր հասակից շատ է սիրել Ջութակի կոնցերտտը և երազում է այն նվագել։ Եթե հանդիպի Արամ Խաչատրյանին, շնորհակալություն կհայտնի, որ իր երաժշտությամբ հայկականը հարազատ է դառնում նաև Հայաստանից շատ հեռու մարդկանց։
Տրիոյի դաշնակահար Լիլիթ Մարտիրոսյանի հիանում է Խաչատրյանի տաղանդի այնպիսի օժտվածությամբ, որով կարողանում է դասական ձևերի ու ժանրերի մեջ հարազատ հայկականը հնչեցնել։ Նրա երաժշտությունը լցված է կյանքով ու միշտ ձգտում է սեփական արմատին․ ամեն գործն ունի հետաքրքիր աշխարհ, տարբերվող միտք։ «Իսկ եթե հանդիպեի կոմպոզիտորին, պարզապես կհամրանայի։ Շատ կուզեի նրան ճանաչել ոչ միայն իբրև կոմպոզիտոր, այլ, թե ինչպիսին է եղել կյանքում»։
Ինքնաբար կազմված տրիոյի դաշնակահար Լիլիթ Մարտիրոսյանը խոստովանեց, որ նախագծի ընթացքում նրանք ապրեցին մասնագիտական ցանկացած պայմաններում ճկուն լինելու և լավագույնը ցույց տալու կարևոր փորձ, իսկ հիշվող դրվագները Կապանի և Ալավերդիի երկար ճանապարհն ու համերգներն էին։
Հ․Գ․ Տրիոյի թավջութակահար Էլեն Պողոսյանը «ERASMUS+» ուսանողների շարժունակության ծրագրով այս կիսամյակի ընթացքում սովորում է Նորվեգիայի Ագդերի համալսարանում։

Комментарии

Информация по комментариям в разработке