Հայտնություն Գլուխ 13 - Haytnutyun Revelation

Описание к видео Հայտնություն Գլուխ 13 - Haytnutyun Revelation

Եւ տեսայ, որ ծովից մի գազան էր ելնում. նա ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր. նրա եղջիւրների վրայ կար տասը խոյր, իսկ նրա գլուխների վրայ՝ հայհոյալից մի անուն։ 2Եւ այն գազանը, որին տեսայ, նման էր յովազի, իսկ նրա ոտքերը նման էին արջի ոտքերի, եւ նրա բերանը՝ առիւծի բերանի։ Եւ վիշապը նրան տուեց իր զօրութիւնը, իր գահը եւ մեծ իշխանութիւն։ 3Գազանի գլուխներից մէկը մահացու վիրաւորուած էր. բայց նրա մահացու վէրքը առողջանում էր. եւ ամբողջ երկիրը զարմացաւ գազանի վրայ, քանի որ վիշապը տուեց նրան իր թագաւորութիւնը։ 4Եւ երկրպագեցին վիշապին, որ իր իշխանութիւնը տուել էր գազանին. եւ ասացին. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կը կարողանայ կռուել դրա դէմ»։ 5Եւ նրան տրուեց բերան՝ խօսելու մեծ-մեծ բաներ եւ հայհոյութիւն։ Եւ քառասուներկու ամիս նրան իշխանութիւն տրուեց։ 6Եւ նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դէմ եւ հայհոյեց նրա անունը, նրա խորանը եւ երկնային բնակավայրը։ 7Եւ նրան իշխանութիւն տրուեց բոլոր ազգերի եւ լեզուների ու ժողովուրդների վրայ, 8որպէսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակւում են երկրի երեսին, եւ որոնց անունները աշխարհի սկզբից գրուած չեն մորթուած Գառան կեանքի գրքում։ 9Ովքեր ականջ ունեն լսելու, թող լսեն, 10քանզի կան ոմանք, որոնք պիտի գերեվարուեն, կան ոմանք, որոնք սրով պիտի մեռնեն, եւ կան ոմանք, որոնք ինքնասպան պիտի լինեն։ Այստե՛ղ է ահա սրբերի համբերութիւնը եւ հաւատը։ 11Եւ տեսայ մի ուրիշ գազան, որ ելնում էր երկրից եւ ունէր երկու եղջիւրներ՝ նման գառան եղջիւրների, եւ խօսում էր՝ ինչպէս վիշապը։ 12Եւ նա առաջին գազանի ամբողջ իշխանութիւնն էր ի գործ դնում նրա առաջ եւ ստիպում էր, որ երկիրն ու նրա բոլոր բնակիչները երկրպագեն առաջին գազանին, մինչեւ որ առողջանայ նրա մահացու վէրքը։ 13Եւ բազում նշաններ էր կատարում ու երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրայ մարդկանց աչքերի առաջ. 14եւ մոլորեցնում էր երկրի վրայ բնակուողներին այն նշաններով, որ թոյլատրուած էին, որ նա կատարէր գազանի առաջ։ Երկրի բնակիչները նրան ասացին. «Կերտի՛ր արձանն այն գազանի, որ կենդանի մնաց սրի վէրքերից»։ 15Եւ նրան իշխանութիւն տրուեց, որպէսզի շունչ տայ գազանի արձանին, որ արձանը խօսի, եւ երկրի բոլոր բնակիչները երկրպագեն նրան, իսկ ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի. 16եւ ստիպի բոլորին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի եւ ճակատի վրայ։ 17Եւ ոչ ոք չկարողանայ գնել ու վաճառել, եթէ չունենայ գրի դրոշմը եւ գազանի անունն ու նրա անուան թիւը։ 18Այստե՛ղ է ահա իմաստութիւնը։ Ով խելք ունի, թող հաշուի գազանի թիւը, որ մարդու անուան թիւ է. եւ նրա անուան թիւը այս է՝ վեց հարիւր վաթսունվեց։
#Astvacashunch#Hin#Nor#Ktakaran#Avetaran#Hisus#Qristos#Astvac #Saxmos#Joxovox#Soxomoni#Arakner#Avetaran#Matevos#Markos#Xukas#Hovhannes#Gorck# #Arakeloc#Tuxt#Hromeacinerin#Korntacinerin#Gaxatacinerin#Epesacinerin#Filipecinerin#Koxosacinerin#Tesaxonikacinerin#Timoteos#Titos#Filimon#Ebraecinerin#Hakobos#Petros#Hovhannes#Huda#Araqyali#Tuxt #Haytnutyun#

Комментарии

Информация по комментариям в разработке