Nairyan vocal ensemble - Msho Gorani // Մշո գորանի

Описание к видео Nairyan vocal ensemble - Msho Gorani // Մշո գորանի

ՍԻՐԵԼԻ հետևորդներ, ձեր դատին ենք ներկայացնում 《Մշո Գորանի》երգի #նաիրյան տարբերակը։
Հնչյունային օպերատոր` Գարիկ Ամյան։
Լուսանկարը` Մարաշլյան ֆոտոստուդիայի։

#nairyan
#msho_gorani #գորանի
#հայ_երգ #մենք_ուժեղ_ենք_մեր_մշակույթով

Շնորհակալություն Արման Ղարիբյանին, ում խորհրդով և աջակցությամբ մենք կարողացանք գնալ ձայնագրության։

Ստորև` երգի բառերը.

Ըդ Մշո դաշտ, կըսին, հինգ հարիր գեղ էր,
Ըդ Մըղրագետք, կըսին, հիվընդի դեղ էր։

Յար է, հո՜, յար է, հո՜, յարըմ գորանի,
Յար է, հո՜, յար է, հո՜, Մշո գորանի։

Ցորյան իմ ցանիլ իմ առվի պռնկան,
Էլիլ է, ձգվիլ է դեպ արեգական։

Յար է, հո՜, յար է, հո՜, յարըմ գորանի,
Յար է, հո՜, յար է, հո՜, Մշո գորանի։

Ըդ քամբախ Մշո դաշտ ի՜նչ անուշ տեղ է,
Ըդ քամբախ Մըղրագետք հիվընդի դեղ է։

Յար է, հո՜, յար է, հո՜, յարըմ գորանի,
Յար է, հո՜, յար է, հո՜, Մշո գորանի։

Էկիլ ես մըր բախչեն, խաղող կըքաղիս,
Քո շորմաղ թաթերով նեկտար կըշաղիս։

Յար է, հո՜, յար է, հո՜, յարըմ գորանի,
Յար է, հո՜, յար է, հո՜, Մշո գորանի։

Комментарии

Информация по комментариям в разработке