Fastex-ի մասնակցությունը Seaside Startup Summit 2024-ին. Fastex և AKNEYE տեղեկատվական հանդիպումներ

Описание к видео Fastex-ի մասնակցությունը Seaside Startup Summit 2024-ին. Fastex և AKNEYE տեղեկատվական հանդիպումներ

Fastex էկոհամակարգը այս տարի նույնպես իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Seaside Startup Summit 2024-ին՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր: Այս նախաձեռնության հետ համագործակցությունը սկիզբ է առել դեռ 2019 թվականից:

Հուլիսի 24-ին տեղի ունեցած Fastex 14-րդ տեղեկատվական հանդիպման ընթացքում որպես խոսնակ հանդես են եկել Fastex-ի վճարումների բաժնի ղեկավար Մերի Միրիջանյանը և պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը:

Խոսնակները ներկայացրել են Fastex թվային և ֆիզիկական քարտերը, որոնք արդեն հասանելի են և հնարավորություն են տալիս օնլայն և օֆլայն տարբերակով իրականացնել վճարումներ ամբողջ աշխարհում՝ լիցքավորելով իրենց քարտերը կրիպտոարժույթներով:

Ներկայացվել են նաև Bahamut հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաջողությամբ ֆինանսական աջակցություն ստացած և արդեն գործող ստարտափային DeFi նախագծերը, ինչպիսիք են Mutuari-ն, Lolik-ը և SilkSwap-ը:

Նշենք, որ Բահամուտ հիմնադրամը ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը՝ օգնելով ստարտափ նախագծերին կառուցել իրենց բիզնեսը Web3 տիրույթում, մասնավորապես՝ Բահամուտ բլոկչեյնում:

Комментарии

Информация по комментариям в разработке