Տրանսգենդեր կինը ելույթ ունեցավ Աժ ամբիոնից, Նաիրա Զոհրաբյանը զայրացավ

Описание к видео Տրանսգենդեր կինը ելույթ ունեցավ Աժ ամբիոնից, Նաիրա Զոհրաբյանը զայրացավ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

Նրան զայրացրեց «Իրավունքի կողմ»ՀԿ ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը։

«ՀՀ ԱԺ ամբիոնից ձեզ եմ դիմում՝ տրանսգենդեր կին, բայց խնդրում եմ ինձ որպես հավաքական կերպար ընդունեք: Հանդիսանալով որպես հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված առևանգված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված, մահափորձի ենթարկված, արտագաղթած, խարանի ու խտրականության ենթարկված հայ տրանսգենդերի կերպարը»: Ըստ նրա՝ 283 նմանատիպ դեպք է տեղի ունեցել, հետեւաբար. «իմ ու ձեր կողքին ապրում են այդքան հանցագործներ»։

Комментарии

Информация по комментариям в разработке