Հայկական ավանդական ընտանիքի իրական արժեքները

Описание к видео Հայկական ավանդական ընտանիքի իրական արժեքները

Ներկայում արատավոր երևույթները, ինչպես օրինակ ընտանեկան բռնությունը վերագրվում են ավանդույթին, սակայն հայկական իրավական կառուցակարգերի վերլուծությունը փաստում է, որ բռնությունը հայկական իրականության մեջ ընդհանրապես տեղ չի ունեցել։ Օրինակ՝ Մխիթար Գոշի դատաստանագրքում որոշակի արգելքներ են սահմանված կնոջ նկատմամբ բռնության, բռնի ամուսնության և կանանց նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ։ Անդրադառնալով «Սասնա ծռեր» էպոսին Զարուհի Հովհաննիսյանը տեսանյութում ընդգծում է, որ կանայք ներկայացված են որպես խիզախ, համարձակ և ինքնուրույն կերպարներ։ Հայ իրավական փաստաթղթերի համաձայն ամուսնության համար անհրաժեշտ էր 4 նախապայման՝ մենամուսնությունը, արյունակցական չհասությունը, ամուսնական չափահասությունը և ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը։ Ինչ վերաբերվում է ամուսնալուծությանը, ապա հայ կանոնական իրավական փաստաթղթերում տղամարդը պետք է բերեր 3 պատճառ, որպեսզի նրան ամուսնալուծեին կնոջից, իսկ կինը կարող էր բերել 6 պատճառ։ Մեջբերելով հայկական իրավական կառուցակարգերը Զարուհին հիմնավորում է, որ մեր հասարակության մեջ դրսևորվող արատավոր երևույթները սխալմամբ վերագրվում են ավանդույթին։

Մանրամասները կայքում՝ https://trainings.pinkarmenia.org/cou...

Комментарии

Информация по комментариям в разработке