Ճիլ պանիր՝ խնամիների համար. ուրախ գյուղական պատմություն

Описание к видео Ճիլ պանիր՝ խնամիների համար. ուրախ գյուղական պատմություն

Բարեւ։Շարունակում ենք Լոռվա Ծաթերի գյուղական պատմությունները։ Այս անգամ նորից ցույց կտանք՝ ինչպես են ապրում Ռազմիկ պապն ու Աշխեն տատը։ Նրանք ապրում են գյուղական կյանքով․ ընտանի կենդանիներ, հավ-ճիվ են պահում, հող մշակում։ Նրանց մասին պատմող երկրորդ հաղորդմանը կտեսնեք՝ ինչպես է Աշխեն տատը թել պանիր կամ, ինչպես լոռիում է հայտնի, ճիշ պատրաստում։ Ճիշը կովի զտած կաթից ստացվող պանիր է, որը շուկայում մեծ պահանջարկ ունի։ Այն պատրաստելը բավականին դժվար է․ Աշխեն տատը պանրի տաք զանգվածը փաթաթում է թեւին, որպեսզի ստանա թել պանիր։ Ռազմիկ պապն էլ խոհանոցում օգնում է կնոջը; Սա, հի7եցնենք, այս ընտանիքի մասին պատմող երկրորդ հաղորդումն է։ Երրորդ հատվածում կներկայացնենք գյուղի լուսաբացն ու նրանց նոր օրը։

‼️Հաղորդումը հեղինակի մտավոր սեփականությունն է։ Այն գործածելը ամբողջությամբ կամ հատվածաբար ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
‼️Հաղորդման հերոսները նկարահանվել են իրենց համաձայնությամբ եւ թույլտվությամբ։ Հնարավոր են հեղինակի, մասնակիցների ու հեռուստադիտողի կարծիքների անհամապատասխանություններ։ Հոլովակը նկարահանվել է 2024 թվականի օգոստոսի 20-ին Լոռու Ծաթեր գյուղում։

‼️ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է․ մեկնաբանություններում խուսափել գռեհիկ արտահայտություններից, վիրավորանքից ու հայհոյանքներից։

#armenia #love #breakingnews #travel #food #tsater #village #life #villagelife

Комментарии

Информация по комментариям в разработке