Հնարավոր չէ, Թուրքիան չի՛ կարող դառնալ Հայաստանի դաշնակիցը. Ռուբեն Սաֆրաստյան

Описание к видео Հնարավոր չէ, Թուրքիան չի՛ կարող դառնալ Հայաստանի դաշնակիցը. Ռուբեն Սաֆրաստյան

#Ռուբեն_Սաֆրաստյան #Օրագիր #ուղիղ_եթեր #5tv

Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Էրդողանի նշանակումները վկայում են, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կոշտանալու է: Մասնագետը նկատում է՝ Հաքան Ֆիդանը ԱԳ նախարարի պաշտոնում իր առաջին թվիթերյան գրառման մեջ օգտագործեց ոչ թե թուրքերեն , այլ օսմաներեն բառ: Դա նրա աշխարհայացքի արտահայտությունն է: Սաֆրաստյանը շեշտում է՝ Թուրքիայի նպատակը տարածաշրջանը աշխարհաքաղաքական առումով իր ազդեցության տակ վերցնելն ու Ռուսաստանին դուրս մղելն է այնտեղից: Հարցը՝ արդյո՞ք հնարավոր է տարաշաշրջանում որպես Հայաստանի դաշնակից Թուրքիային դիտարկել, մասնագետն ինքնին անիմաստ համարեց եւ հիշեց Բաթումի պայմանագիրն ու դրան կից արձանագրությունը:

2:13-5:49 Հաքան Ֆիդանը ԱԳ նախարարի պաշտոնում առաջին գրառման մեջ օգտագործեց ոչ թե թուրքերեն , այլ օսմաներեն բառ: Դա նրա աշխարհայացքի արտահայտությունն է:

6:56-11:15 Անկախ ՀՀ իշխանության ժեստերից, Թուրքիան կանի այն , ինչ որոշել է: Թուրքիայի նպատակը տարածաշրջանը աշխարհաքաղաքական առումով իր ազդեցության տակ վերցնելն ու Ռուսաստանին դուրս մղելն է:

11:46-18:35 Սա վկայում է այն մասին, որ Էդողանը արտաքին քաղաքականության բնագավառում Թուրքիայի համար կարեւոր նախաձեռնությոննեով պետք է հանդես գա:

18:36-24:06 Ականատես կլինենք Թուրքիայի կողմից մեր պատմական հիշողության վրա ազդելու, այն սրբագրելու քաղաքականության:

24:33-27:41 Արարատը համամարդկային սիմվոլ է, նրանից չենք կարող հրաժարվել:

27:42-35:42 Տարածաշրջանում առանց ռազմավարական դաշնակցի գոյատեւել չենք կարող: Այդ դաշնակիցը չի կարող լինել Թուրքիան:

Комментарии

Информация по комментариям в разработке