«Ես էդքան քառակուսի չունեմ, որտեղի՞ց են էդ թվերը». կոնդեցիները դժգոհում են կադաստրային վճարից

Описание к видео «Ես էդքան քառակուսի չունեմ, որտեղի՞ց են էդ թվերը». կոնդեցիները դժգոհում են կադաստրային վճարից

Վերջնական օտարումից առաջ Երևանի ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի բնակիչները պետք է սեղմ ժամկետում սեփականության նոր վկայականներ ստանան, որտեղ հստակ նշված կլինեն նրանց տների սահմանները քառակուսի մետրերով: Ըստ քաղաքային իշխանության՝ սեփականության հին վկայականներում այլ թիվ է նշված, բայց շատ սեփականատերեր հավելյալ տարածքներ են տնօրինում:

Այդ տարբերությունն իրենց անունով գրանցելու համար կոնդեցիները պետք է կադաստրային գումար վճարեն: Քաղաքային իշխանության այս բացատրությունը կոնդեցիների մի մասը չի ընդունում, ասում են՝ եթե իրենց հին վկայականում գրված թվերը պետք է փոխվեն, թող Կոնդը օտարող քաղաքային իշխանությունը դա անվճար անի։


Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am

Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով

#ազատություն #լուրեր

🔶 Facebook – http://bit.ly/3cauM2T
🔶 Youtube – http://bit.ly/2UNf47I
🔶 Instagram – http://bit.ly/3c3eiJt
🔶 Twitter – http://bit.ly/2yF0OW1
🔶 Telegram – http://bit.ly/2yzVAL8

Комментарии

Информация по комментариям в разработке