Ծառուկյանը Ծաղկաձորում հանդիպել է օլիմպիական ըմբիշներին

Описание к видео Ծառուկյանը Ծաղկաձորում հանդիպել է օլիմպիական ըմբիշներին

Փարիզ 2024-ին ընդառաջ՝ այց մեր օլիմպիական ըմբիշներին, ովքեր իրենց ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Ժամանակն է, որ ամենաշատ օլիմպիական ուղեգիր ապահոված մեր մարզիկները քաղեն իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի պտուղները: Դրա համար ստեղծվել են բոլոր պայմանները, հրավիրվել են լավագույն մասնագետները:

Մեր մարզիկներին կոչս և ուղերձս մեկն է՝ ներդրեք ձեր բոլոր ջանքերը բարձրագուjն սպորտային փառքի՝ օլիմպիական ոսկե մեդալի համար: Մեր ժողովուրդն այժմ հաղթանակների ու մարզական ցնծության կարիք շատ է զգում»։

Комментарии

Информация по комментариям в разработке