Tatev monastery, 9th century, Syunik Armenia Տաթևի վանք, 9-րդ դար, Սյունիք

Описание к видео Tatev monastery, 9th century, Syunik Armenia Տաթևի վանք, 9-րդ դար, Սյունիք

Նաև Տաթևի մեծ անապատը`

   • Տաթևի Մեծ Անապատ 17-րդ դար Սյունիք Հա...  

Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։
848 թվականին իշխան Փիլիպե Սյունին կառուցել է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Սյունյաց գահերեց իշխան Աշոտ Սյունու պատվերով Հովհաննես եպիսկոպոսը ձեռնարկել է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկի՝ սուրբ Պողոս-Պետրոս տաճարի կառուցումը, ինչին օժանդակել է Շուշանիկ տիկինը։ Տաճարի հիմքը դրվել է 895 թվականին, շինարարությունն ավարտվել 906 թվականին։ Օծմանը ներկա են եղել Սմբատ Ա թագավորը, Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխանը, կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, Աղվանից Սիմոն Բ կաթողիկոսը, հոգևոր ու ազնվական դասի ներկայացուցիչներ։ Բացվում է Տաթևի մատենադարանը։
Սյունիքի թագավորության (987-1170) անկումից հետո Տաթևի վանքը որոշ ժամանակով ամայացել է, իսկ հոգևորականները տեղափոխվել են Նորավանք։
Սյունիքի իշխաններ Օրբելյանները խթանում են վանքի հետագա զարգացումը։ 14-րդ դարում հիմնադրվում է Տաթևի համալսարանը, որը դառնում է գիտության խոշոր կենտրոն։ Դրան կից բացվում է Տաթևի մանրանկարչության դպրոցը։

Ուշ միջնադարում և նոր ժամանակներում Տաթևի պարսպապատ վանքը ու նրան կից նորաբաց Տաթևի անապատը ունեցել են կարևոր ռազմավարական նշանակություն։ 1722-30 թվականներին Տաթևը եղել է Սյունիքի ազատագրական պայքարի, 1919-21 թվականներին՝ Զանգեզուրի ինքնապաշտպանության կարևոր օջախներից մեկը։
1931 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով եկեղեցական համալիրը գրեթե ամբողջությամբ ավերվել է, գետնին է հավասարվել Տաթևի համալսարանը, հողով ծածկվել վանքի մուտքը։ 1974-1998 թվականներին վանական համալիրի մեծ մասը վերականգնվել է. կիսակառույց են շարունակում մնալ զանգակատունը և հարակից մի քանի կառույցներ, այդ թվում՝ պարիսպների մի մասը։

The Tatev Monastery is a 9th-century Armenian Apostolic Christian monastery located on a large basalt plateau near the village of Tatev in the Syunik Province in southeastern Armenia. The term "Tatev" usually refers to the monastery. The monastic ensemble stands on the edge of a deep gorge of the Vorotan River. Tatev is known as the bishopric seat of Syunik and played a significant role in the history of the region as a center of economic, political, spiritual and cultural activity.
The Monastery of Tatev has been described as one of the two best-known monasteries in Armenia, along with Noravank in the province of Vayots Dzor.
In the 14th and 15th centuries, the monastery hosted one of the most important Armenian medieval universities, the University of Tatev, which contributed to the advancement of science, religion and philosophy, reproduction of books and development of miniature painting. Scholars of the Tatev University contributed to the preservation of Armenian culture and creed during one of its most turbulent periods in its history.

Татевский монастырь - армянский монастырский комплекс конца IX—начала X веков в Сюникской области Армении, в 20 км от города Горис. На протяжении столетий был духовным центром Сюника.
Основан в 895—906 годах сюзереном Сюника Ашотом и его женой Шушан, а также князем Гегаркуника Григором Супаном II и князем Балка Дзагиком.

В X веке в обители проживало около тысячи человек. В XIII веке монастырь собирал налоги с 680 окрестных деревень.

Монастырь представлял собой один из важнейших центров науки и просвещения средневековой Армении. Несмотря на разрушение среднеазиатским завоевателем Тамерланом значительного количества армянских монастырей в конце XIV - начале XV веков, Татев сохранил свой статус крупного феодального центра. В 1373 году Ованесом Воротнеци в обители был основан Татевский университет, в течение полувека остававшийся единственным действующим университетом Восточной Армении. При университете развивалась татевская школа миниатюры.

В 1435 году обитель была сожжена конницей Шахруха, младшего сына и преемника Тимура.
27 апреля 1921 года на съезде в монастыре была провозглашена Республика Горная Армения.
Монастырь сильно пострадал от землетрясения в 1931 году. В настоящее время на территории ведутся восстановительные и реставрационные работы. Монастырь открыт для посещения без ограничений.
#armenia #nature #beautiful #history #monastery

Комментарии

Информация по комментариям в разработке