Խրատներ։ Վարդան վարդապետ Այգեկցի։ Աուդիոգիրք։ Նախաբան։ Xratner. Vardan vardapet Aygekci. Audiogirq.

Описание к видео Խրատներ։ Վարդան վարդապետ Այգեկցի։ Աուդիոգիրք։ Նախաբան։ Xratner. Vardan vardapet Aygekci. Audiogirq.

Կարդաց` Արման Ժորայի Բալյանը։
Intro
13:00 Սուրբ երրորդության ուղիղ դավանություն։


ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

Առակագիր
12-րդ դար - 1250
Ծնվել է Հայոց Միջագետքի Դլուք (Տլուք) գավառի Մարաթա գյուղում: Կենսագրակւսն տեղեկություններ չեն պահպանվել։ Իր գործերի հիշատակարաններում եղած որոշ տվյալներից պարզվում է, որ ինքն իրեն կոչել Է Մարաթացի։ Սովորել է ծննդավայրում, այնուհետև՝ Սև լեռների Արքակաղին վանքում, ստացել վարդապետի աստիճան, զբաղվել քարոզչական գործունեությամբ, նախ՝ Ամիթում (այստեղից էլ՝ նաև Ամթեցի), ապա՝ Դլուքում։ 1198թ. մասնակցել է Կիլիկիայի Լևոն Բ թագավորի թագադրության հանդեսին։ Ինչ-ինչ պատճառներով հալածվել է և 1208թ. հարկադրված հեռացել հայրենի վայրերից։ Երկու տարի թափառելուց հետո հաստատվել է Սև լեռների Դոսխ (Տոսխ) կոչված այգեվետ ձորում հիմնադրված Այգեկ վանքում (այստեղից էլ՝ Այգեկցի) և զբաղվել գրական գործունեությամբ, այստեղ գրել է իր քսաներկու ճառերը, խրատական հինգ թղթերը՝ ուղղված իր հոգևոր սան, Անտիոքի եպիսկոպոս Միքայելին, ուրիշ թղթեր ու խրատական գրություններ։ Աշխատություններից շատերն ունեցել են հեղինակի ձեռքով գրված մեկից ավելի ընդօրինակություններ, հաճախ խմբագրական բնույթի տարբերություններով։ Խրատներից մեկը գրված է 1229թ.: Նրա մեզ հասած գործերից ժամանակով առաջինը «Արմատ հաւատոյ» (1205թ.) կոչված, հայ և օտար եկեղեցական մատենագրությունից քաղված վկայությունների ժողովածուն է: Նրա ժամանակ առաջնահերթ խնդիր էր դարձել հայկական կյանքի մեջ թափանցող օտար ազդեցությունների, հատկապես՝ հայ քաղկեդոնականների դեմ պայքարը, որի նպատակն էր պահպանել ժողովրդի ազգային նկարագիրը։ Հանդես է եկել որպես այդ պայքարի կրքոտ ու եռանդուն կազմակերպիչ, հակահարված տալով անջատողական ձգտումներին, և պատրաստել է հիշյալ ժողովածուն՝ քաղկեդոնականների դեմ վիճաբանելիս օգտագործելու համար։ Առակաբանի քարոզներն ու խրատները ուղղված են մարդկային արատների՝ շնանալու, կախարդության, հիշոցատվության, նենգության, ամբարտավանության, արծաթասիրության, գողության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության դեմ։ Քարոզների մեջ դատապարտել է մեծատուններին ու վաճառականներին, աշխարհիկ ու հոգևոր գործակալներին այն բանի համար, որ նրանք վաշխ են առնում, բռնադատում, խաբում, հափշտակում ու գողանում են, կտրում մշակի վարձը, զրկում որբին, աղքատին ու այրիին։ Այդպիսիներին հեղինակն ահաբեկում է գեհենով. «Վա՜յ որ կտրէ զվարձս մշակին ու զրկէ զորբն և զայրին և զաղքատն. զի դժոխքն է տեղի և դադարք նորա»։ Սակայն քարոզիչը զրկվածներին ու կեղեքվողներին չի կոչում ընդդեմ ղրկողների ու կեղեքողների։ Նա հանդես է գալիս որպես սոցիալական ներհակ կողմերի հաշտարար, մի կողմից դիմում է իշխողներին՝ հարստահարումն ու կեղեքումը մեղմացնելու պատգամով, մյուս կողմից՝ հորդորում է ընչազուրկներին, ժողովրդի ճնշված զանգվածներին՝ չըմբոստանալ ու չընդվզել տերերի դեմ։ Նրա քարոզներում կարևորը միջնադարյան Հայաստանի հասարակության տարբեր շերտերի միջև գոյություն ունեցող սոցիալական խոր հակասությունների արտացոլումն է։ Իր ճառերը, քարոզները համեմում է առակներով ու գրույցներով, որոնք ավելի հեշտ ընկալելի են դարձնում քարոզվող գաղափարները։ Դրանով հայ գրականության մեջ մտցնում է մի նոր գրական տեսակ՝ առակավոր ճառեր։ Խրատների մեջ ներառված առակների համար հիմնական աղբյուրները եղել են եզոպոսյան առակները և «Բարոյախոս» ժողովածուն։ Միջնադարում Եզոպոսից թարգմանված 60 առակներից նա իր ճառերի մեջ հյուսել է 13-ը, դրանց աշխարհիկ բարոյախոսությունը փոխարինելով հոգեշահ խրատներով։ «Բարոյախոսից» քաղել է 8 նյութ, փոխելով դրանց այլաբանությունը։ Ենթադրվում է, որ ինքը հավաքելով իր ճառերում գործածած առակները, կազմել է մեկ կամ երկու ժողովածու, այդ օրինակով նման ժողովածու-առակագրքեր են կազմել նաև ուրիշները։ Կենտրոնում ունենալով Այգեկցուու առակները, որոնք 30-ից ավելի են, այդ առակագրքերը հետագայում, մի կողմից, շարունակ բազմացվել ու ճոխացվել են՝ ընդգրկելով նորանոր առակներ, զրույցներ, հետաքրքրաշարժ պատմություններ, մյուս կողմից՝ հին, ծավալով փոքր ժողովածուները միացվել են․ երևան են եկել ընդարձակ առակագրքեր, որոնց մեջ առակների թիվը հասել է մի քանի հարյուրի։ Մեծ խմբավորումներից մեկն ստացել է անվանումը։ Հետագա ժողովածուներում ներառված առակներում սոցիալական հարցերն արծարծվել են ավելի ցայտուն ու բացահայտ։ Առակներից երևում է, որ աշխատավորն ըմբռնում է իր դերը, նա գիտե, որ իր հաշվին են ապրում ազնվականները, և որ թագավորներն ու իշխանները դարձել են ավելորդ բեռ. բնորոշ է «Եզն և ձի» առակի մեկնությունը, «...մարդ կայ, որ աշխատի քան զեզն, և մարդ կայ, որ հանապազ զձի հեծնի և աւեր ածէ աշխարհի, և թէ աշխատաւորն ոչ աշխատի, որպէս զեզն՝ նա մեռանի ձին և հեծնող նորա...»։ Առակներում սուր ծաղրի են ենթարկվել նաև կրոնավորները, հոգևոր դասի շատ ներկայացուցիչներ ագահ են, ընչաքաղց, նրանք գողանում են նույնիսկ այրիի կովը և թաքցնելու համար եկեղեցու բեմն են բարձրացնում ու ծածկում վարագույրով («Գող քահանա և այրի»)։ Վարդանյան առակներում պարզորոշ արտահայտվել են հասարակական կյանքում և մտածողության մեջ կատարվող փոփոխությունները։ Մարդիկ ընդհանրապես անտարբեր ու սառն են դարձել եկեղեցու նկատմամբ, զվարճալի տեսարանները գերադասում են սաղմոսից ու աղոթքից («Երէց և ժողովուրդ»)։
Աղբյուր` avproduction.am


#խրատ #վարդանայգեկցի #քարոզ #այգեկցի #աուդիոգիրք #գիրք #վարդապետ #аудиокнига #арманбалян #vardanaygekci #aygekci #armanbalyan #audiobook #audiogirq #xrat #արմանբալյան

Комментарии

Информация по комментариям в разработке