ՓԱՐՎԱՆԱ - Հայկական մուլտեր / PARVANA - Haykakan multer

Описание к видео ՓԱՐՎԱՆԱ - Հայկական մուլտեր / PARVANA - Haykakan multer

#ՀայՖիլմ #HayFilm #АрменФильм #Հայաստանի_Ազգային_Կինոկենտրոն

Հայկական Մուլտեր👇👇👇
   • ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՒԼՏԵՐ  

Հետևեք մեզ FaceBook-ում՝   / nationalcinemcenterofarmenia  
Մեր կայքը՝ http://ncca.am/


Փարվանա կամ Լեգենդ Փարվանա լճի մասին, խորհրդային մուլտֆիլմ, որը թողարկվել է 1970 թվականին Հայֆիլմ ստուդիայի կողմից: Հիմնված է Հովհաննես Թումանյանի չափածո բալլադի վրա[1]: Մուլտֆիլմի ռեժիսորը և նկարիչը Վալենտին Պոդպոմոգովն է։ Սցենարը գրել են Արկադի Հայրապետյանն ու Վալենտին Պոդպոմոգովը։ Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։ Կերպարներին հնչյունավորել են դերասաններ Գալինա Չիգինսկայան, Վլադիմիր Տատոսովը: Մուլտֆիլմի լեզուն հայերեն և ռուսերեն է: Կրկնօրինակված ռուսական տարբերակի տեքստը թարգմանել է Իոսիֆ Բրոդսկին:
Նկարագրություն
«Փարվանա արքան մի աղջիկ ուներ»։ Նրա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին՝ մրցությամբ իրենց ուժն ու շնորհքը փորձելու աղջկա ներկայությամբ, որպեսզի տեսնի, թե նրանցից ով կարող է արժանի լինել իր աղջկա սիրուն։ Աղջիկը, սակայն, ճարպկության մրցությունն էլ չի համարում ճիշտ միջոց իրեն անկեղծորեն սիրող երիտասարդ գտնելու, ընտրելու համար։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»: Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Իր ապագա կողակցից նա պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը և այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու և բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։

Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։

Комментарии

Информация по комментариям в разработке