ԶԻՆՎՈՐԻ ԵՐԳԸ, ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ + ԿԱՐԱՈԿԵ, ԵՍ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ ԻՄ ԵՐԿՐԻ, Մ. ԴԱՎԹՅԱՆ, ՀՌ. ԽՐԻՄՅԱՆ

Описание к видео ԶԻՆՎՈՐԻ ԵՐԳԸ, ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ + ԿԱՐԱՈԿԵ, ԵՍ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ ԻՄ ԵՐԿՐԻ, Մ. ԴԱՎԹՅԱՆ, ՀՌ. ԽՐԻՄՅԱՆ

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳ

Խոսքերը՝ ՄԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻ
Երաժշտությունը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ԽՐԻՄՅԱՆԻ
Կատարումը՝ ԷԴՈՒԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Գործիքավորումը՝ ԱԲՐԱՀԱՄ ՉԱՄԻՉՅԱՆԻ
Ձայնագրությունը՝ ԱԶԱՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Տեսաերիզը՝ ՀԵՔԻԱԹ TV

ԵՍ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ ԻՄ ԵՐԿՐԻ

Ես զինվորն եմ իմ երկրի,
Հա՛յ եմ ես,
Մարտիկն եմ քա՛ջ, ամեհի,
Հա՛յ եմ ես,
Դարերով եմ վեր պահել
Դրոշս, տե՛ս,
Ահելներից էլ ահել
Ազգն եմ ես։
Երեք հազար տարիներ
Գենս իմ,
Չի խառնվել, չի ձուլվել
Օտարին,
Հայոց լեզուս առանձին
Ճոխ մի ճյուղ,
Դավանանքս իր հերթին,
Ջոկ մի շյուղ։

Կրկներգx2
Ես զինվորն եմ իմ երկրի,
Հա՛յ եմ ես,
Մարտիկն եմ ի՛մ Եդեմի,
Քա՛ջ եմ ես,
Չի՛ ծնկի իմ ազգը հար,
Իմացե՛ք,
Աստծո պատժից դուք միայն
Վախեցե՛ք։

Գեներալներ ենք տվել
Անհամար,
Բոլորից շատ գրողներ,
Գիր ու տաղ,
Տասնյոթ հազար անուն գիրք
Պահպանում,
Թանգարաններն աշխարհի
Մեզ օրհնում։
Գերպետություն ենք եղել
Մենք անխոս,
Հյուսիսային Կովկասից՝
Եգիպտոս,
Կիպրոսից՝ Միջին Ասիա
Տարածված,
Մասիս սարը մեր հսկա
Սրբացված։

Կրկներգx2
Ես զինվորն եմ իմ երկրի,
Հա՛յ եմ ես,
Մարտիկն եմ ի՛մ Եդեմի,
Քա՛ջ եմ ես,
Չի՛ ծնկի իմ ազգը հար,
Իմացե՛ք,
Աստծո պատժից դուք միայն
Վախեցե՛ք։

Իմ արյունը հոսում է
Ազգերում,
Հայ սփյուռքը հզոր է,
Անկոտրում,
Ի՛մ երկիր սրբացված՝
Նաիրյան,
Միլիոն ու կես սպանված՝
Սուրբ դարձան։

Կրկներգx2
Ես զինվորն եմ իմ երկրի,
Հա՛յ եմ ես,
Մարտիկն եմ ի՛մ Եդեմի,
Քա՛ջ եմ ես,
Չի՛ ծնկի իմ ազգը հար,
Իմացե՛ք,
Աստծո պատժից դուք միայն
Վախեցե՛ք։

ԱՍՏԾՈ ՊԱՏԺԻՑ ԴՈՒՔ ՄԻԱՅՆ
ՎԱԽԵՑԵՔ։

Հավաքագրվում են տաղանդաշնատ սաներ «Վիկտորիա» համույթի համար 6-14 տարեկան։ Մանրամասների համար զանգահարել համույթի ղեկավար Հռիփսիմե Խրիմյանին 095331 334 հեռախոսահամարով։

Բազում հետաքրքրվողների համար տեղեկացնում ենք, որ Հռիփսիմե Խրիմյանի գրքերը առկա են Նոյան տապան,Բուկինիստ ու Ֆենիքս գրախանութներում։

Комментарии

Информация по комментариям в разработке