Լարված իրավիճակ Սևանի դատարանում

Описание к видео Լարված իրավիճակ Սևանի դատարանում

Այսօր՝ մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վարդան Մելիքյանի, կայացավ Վարդենիկ կրթահամալիրում 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի և նույն կրթահամալիրի սաներ՝ Վարդենիկ գյուղի անչափահասներ բնակիչներ Մեսրոպ Մարզպետունու Գրիգորյանի, Արկադի Ռուբեկի Պողոսյանի, Աբրահամ Վանիկի Շահինյանի միջև տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Դատարանի նույն օրվա դատավճռով Մեսրոպ Գրիգորյանը, Արկադի Պողոսյանը և, Աբրահամ Շահինյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգքրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ այսինքն՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար և դատապարտվեցին. Մեսրոպ Գրիգորյանը՝ 1 տարվա ազատազրկման, իսկ մյուս երկու անչափահասները՝ 6 ամսվա ազատազրկման: Վերջիններս կալանքի վերցվեցին հենց դատական նիստերի դահլիճից:

Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/14061/

Комментарии

Информация по комментариям в разработке