Leasing EXPO 2024/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում. մամուլի ասուլիս

Описание к видео Leasing EXPO 2024/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում. մամուլի ասուլիս

Ապրիլի 12-ից 14-ը Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում տեղի կունենա «Leasing EXPO 2024/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսը՝ արդեն 2-րդ անգամ Հայաստանում:
Ապրիլի 3-ին Ալեքսանդր հյուրանոցում անցկացվեց մամուլի ասուլիս «Leasing EXPO 2024. բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսի վերաբերյալ:

Բանախոսներն էին ցուցահանդեսի համակազմակերպիչ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա / Lessors' Association of Armenia-ի նախագահ Արսեն Բազիկյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը և Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանտու Դիանա Հարոյանը:


Ասուլիսի նպատակն էր ամփոփել Հայաստանում առաջին անգամ կայացած «Leasing EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսի արդյունքները և անցած մեկ տարում ոլորտում եղած փոփոխությունները, ցուցահանդեսի ունեցած ազդեցությունը ոլորտի վրա ինչպես նաև խոսել առաջիկայում սպասվող ցուցահանդեսի առանձնահատկություններից:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը ներկայացրեց
«Leasing EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում» խոշոր ցուցահանդեսի արդյունքները, պատմելով, որ ցուցահանդեսից հետո մեկ տարի շարունակ շրջապատի գործարարներից իմանում էր, թե ինչպես են ձեռք բերել այս կամ այն սարքավորումը հենց ցուցահանդեսի օրերին կամ ցուցահանդեսից հետո, երբ ծանոթացել են այս կամ այն
մատակարարին կամ լիզինգային շահավետ պայմաններ առաջրկող ֆինանսաբանկային կառույցին: Արդյունքներըգոհացուցիչ էին, տեղ-տեղ նաև անսպասելի:

Մենք կարողացանք առաջին հայացքից անհասկանալի թվացող թեմայի շուրջ հավաքել մեծ թվով և թիրախային այցելուներ, ունենալ խոշոր գործարքներ հենց ցուցահանդեսի օրերին նշեց Համլետ Խնկոյանը:

Համլետը նաև հավելեց, որ Big Projects-ը որպես երիտասարդ և դինամիկ զարգացող կազմակերպիչ ընկերություն ականջալուր է եղել մասնակից ընկերությունների նախորդ տարվա առաջարկներին և կատարել է շատ փոփոխություններ, սպասվում են կազմակերպչական նոր ու հետաքրքիր լուծումներ ցուցահանդեսի օրերին:

Ցուցահանդեսի համակազմակերպիչ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ այս տարի
շատ են նորությունները և շուկան շատ ավելի ակտիվ և ընդգրկուն է:
Եթե նախորդ տարի ունեինք շուրջ 6-7 ֆինանսական կառույցներ, որպես մասնակից լիզինգատուներ, այս տարի դրանց թիվը 10-ից ավել է: Նունը վերաբերում է նաև մատակարար ընկերություններին: Այս տարի շատ ակտիվ են նաև սկսնակ կամ դեռ փոքր մատակարար ընկերությունները, ինչի նպատակը հենց հետապնդում էինք նաև մենք, նշեց Արսեն Բազիկայնը:

Բազիկյանը նաև հավելեց, որ նախորդ տարվա ավարտին ունեինք լիզինգային ընդհանուր պորտֆել՝ 92. մլրդ դրամի, իսկ արդեն այս տարի՝ 170 մլրդ դրամի: Շուկան ակտիվ աճում է:

Big Projects ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ բացի Երևան քաղաքում ամիսներ առաջ մեկնարկած մեծ տեղեկատվական և գովազդային արշավը, ցուցահադեսի վերաբերյալ իրազեկման աշխատանքները զուգահեռ մեկնարկել են նաև մարզերում՝ մարզպետարանների հետ համագործակցելու միջոցով, ինչպես նաև գովազդային տարբեր հարթակների՝ մարզային հեռուստաընկերություններից մինչև մարզերում արտաքին
գովազդների և թռուցիկների տարածման միջոցով:

Կազմակերպիչները շատ են կարևորում մարզերում գործունեություն ծավալող տնտեսվարողների մասնակցությունը:

-Քանի որ ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումն է՝ բիզնեսի
համար արտադրական ծախսերի կրճատման և շուկայում ավելի որակյալ և մրցունակ արտադրանքի թողարկման միջոցով,
մենք վստահ ենք, որ այս ցուցահանդեսն արդեն 2-րդ անգամ բոլոր գործարարների և հայաստանյան ողջ բիզնես միջավայրի համար լինելու է լավագույն հարթակը, ինչպես լիզինգային ակտուալ և հատուկ առաջարներին, պետական ծրագրերին ծանոթանալու, այնպես էլ նոր ու որակյալ, վերջին սերնդի սարքավորումներ առաջարկող մատակարարներ բացահայտելու համար,- հավելեց Դիանա Հարոյանը:

Ցուցահանդեսը տեղի է ունենալու ապրիլի 12-ից 14-ը՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրնում:
Աշխատանքային ժամերն են՝ 11:00-20:00։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են`
ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ / EcoVille Solar Technologies Premium Machinery Armenia-ն` JCB ապրանքանիշով:

Ցուցահանդեսի ովանավորներն են՝
Armenian Leasing Company
Sino Armenia-ն՝ SDLG ապրանքանիշով:

Նյութը՝ Armenpress

#leasing_expo #big_projects #pressconference #april #ցուցահանդես #լիզինգ

Комментарии

Информация по комментариям в разработке