Արցախցիները թող մեր երկրի գործերին չխառնվեն, հյուրի նման իրենց պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ

Описание к видео Արցախցիները թող մեր երկրի գործերին չխառնվեն, հյուրի նման իրենց պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ

Այսօր չենք քննարկում, բայց վաղը կարող է քննարկենք՝ ՌԴ սահմանապահները մնա՞ն ՀՀ-ի Իրան, Թուրքիա սահմանին, թե՞ ոչ։ Մենք անկախ պետություն ենք, մեր երկրի սահմանները պետք է մենք պահենք, երրորդ երկիր չպետք է մեզ պաշտպանի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Անդրադառնալով Արցախի ղեկավարության գործունեությանը, պատգամավորը նշեց, որ Արցախի ղեկավարություն այլևս չկա, քանի որ Արցախը լուծարված է։ «Արցախը լուծարել, եկել են ու ուզում են Հայաստանն էլ դարձնել Ռուսաստանի ծայրագավառ, իրենցից մեկն էլ նշանակվի ղեկավար: Արցախի ղեկավարությունը երկրորդ իշխանություն է բացել այստեղ, հանրահավաքների են մասնակցում, վեց ամիս է իշխանափոխություն են ուզում անել, բայց դա չեն տեսնելու։ Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար այս երկիրն այս վիճակում է»,- ընդգծեց պատգամավորը։ Հերմինե Միքայելյան Մանրամասները՝ տեսանյութում:

24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: https://www.facebook.com/profile.php?...
Facebook:   / 24news.am  
Telegram: https://t.me/twentyfournews
TikTok   / 24newsarmenia  
Instagram:   / 24news.am  


© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:

Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: [email protected]
Tel. +374 41 240060

Գովազդի համար զանգահարել +374 41 240060

#24News #24TV #Լուրեր

Комментарии

Информация по комментариям в разработке