Մեկ օր յայլայում

Описание к видео Մեկ օր յայլայում

Այս անգամ Խիրատի նկարահանող խումբը մեկ օր հյուրընկալվեց Արագած լեռան լանջին մայիսից մինչև սեպտեմբեր իրենց ամբողջ ընտանիքով բնակվող Շաբաբյանների հյուրընկալ օջախ. պարզ, անարատ, բնության հետ ներդաշնակ, իսկական կյանքով ապրող այս մարդկանց այսպիսի կեցությունը սեփական քրտինքով ապրուստը վաստակելու ընդունված ձև է։

Հորեղբայր Ագիտն է ասում՝ իրենք փոքրուց այս կենցաղին են սովոր, բայց իր թոռների համար գերադասում է կրթությունը։ Այստեղ պետք չէ միամտորեն կողքի աչքով համեմատել, թե տանջանքի առյուծի բաժինն ում է հասնում՝ կնո՞ջը, թե՞ տղամարդուն․ այստեղ մարդիկ առավոտից երեկո արևի, տոթի, ցրտի ու քամու տակ աշխատում են, երեխաներն էլ իրենց ծնողների ամենօրյա տանջանքին հաղորրդակից, ապրուստի վաստակման դժվարություններն արդեն իսկ զգացած, լուռ ու համեստ, մարդկանցից ամաչող ու խուսափող խաղում են գառների ու հովվաշների հետ։

Դե մինչ իսկ քաղաքում սեպտեմբերի մեկյան եռուզեռ էր, մեր նկարահանող խումբը Արագածի յայլայում վայելում էր եզդիական ազգային կերակրատեսակ՝ սաջի խորոված, մեկ բաժակ տնական խաղողի օղիով․․․

Комментарии

Информация по комментариям в разработке