Մխիթար Ներսեսյան Դու եկար աշխարհ//Mxitar Nersesyan Du ekar ashxar//հոգևոր ասմունք

Описание к видео Մխիթար Ներսեսյան Դու եկար աշխարհ//Mxitar Nersesyan Du ekar ashxar//հոգևոր ասմունք

ԴՈՒ ԵԿԱՐ ԱՇԽԱՐՀ

Աչքդ մեր կյանքին, մեր սրտին հառած`
Դու չանտեսեցիր ցավը մեր վերքի,
Երկնում թողեցիր պսակդ փառած,
Թողեցիր փառքը ողջ տիեզերքի։

Մեծ խորհրդատվությամբ Դու մարմին հագար,
Եկար մեզ համար, որ գիրկդ առնես,
Որ չմնանք մենք այսպես տկար,
Ապա Քո լույսը մեր սրտում վառես։

Եկար Հայր Աստծո սերը պատմելու,
Որ տվել է մեզ որդին միածին,
Դու եկար աշխարհ, ոչ թե դատելու`
Այլ վեր հանելու ամեն ընկածի։

Գիտեիր, որ կյանքս զուր էր անցնելու
Եկար Քո սիրով սիրտս լիացնես,
Եկար, որ կորած գառներին գտնես,
Որ ցրված հոտը բերես, միացնես։

Երբ մոլորվելեյինք ճամփին անորոշ
Դու ցույց տվեցիր փրկության ուղին
Եվ մեզ տվեցիր հաղթության դրոշ,
Քանզի հաղթել ես Դու ողջ աշխարհին։

Դու այս աշխարհից մեզ բաժանեցիր,
Այն սիրով` պահած Քո սրտի խորքում,
Ու սիրուց դրդված Դու հոժարեցիր
Քո փառքը թողնել այնտեղ` երկնքում։

Քեզ շատ եմ սիրում, և դա Դու գիտես,
Չեմ ուզում ասել խոսքով ձևական,
Այդպիսի կեղծ սեր շատ կա աշխարհում,
Հաճախ չեն լինում դրանք տևական։

Ոչ թե ուզում եմ խոսքերով սիրել,
Ոչ թե գեղեցիկ հնչող բառերով,
Այլ Քեզ արժանի մի որդի լինել`
Խոսքդ սրտիս մեջ ամուր պահելով։

Комментарии

Информация по комментариям в разработке