Ես ուզում եմ լինել Քեզ նման I Bridge Worship
Recording / Mix & Mastering - Evan Chambers
Music / Lyrics - Lilit Asatryan
Duduk - Ashot Petrosyan
Saz- Kevo H Der Sarkissian
Grateful for Kevo and Ashot—thank you for sharing your hearts and gifts
Filmed by: Levon Sahakyan
Directed by: Papin Gharibyan
Lyrics:
Ես ուզում եմ լինել քեզ նման
Ես ուզում եմ լինել Քեզ նման,
Լինել այնպիսին, ինչպես Դու,
Հպվել մարդկանց, ինչպես Դու ես հպվել,
Արարել ու սիրել, ինչպես Դու։
Ծովեր կան մեր սրտերում՝ փոթորկվող,
Որ խաղաղ ափեր են ուզում,
Վերքեր կան բաց, ցավեր ահավոր,
Որ ուզում եմ բուժել, ինչպես Դու։
Ես ուզում եմ ապրել Քեզ նման
Ամեն օր ապրել, ինչպես Դու,
Աղոթել զորությամբ ու լինել մարդկանց մեջ
Ու սիրել, սիրել, ինչպես Դու։
Կյանքեր կան՝ մեր կողմերում մոլորված,
Որ գրկող ձեռքեր են ուզում,
Սրտեր կան փակ, բառեր չհյուսված,
Որ ուզում եմ լսել, ինչպես Դու։
Ես ուզում եմ մեռնել Քեզ նման
Ամեն օր զոհվել, ինչպես Դու,
Զոհվելով արարել ու երբեք չսպառվել
Ու լինել այնպիսին, ինչպես Դու։
Երանի նրանց, որ այնպես են ապրել
Այնպես, այնպես, ինչպես Դու,
Ներել, սիրել, չարչարվել ու խաչվել,
Խաչն են տարել, ինչպես Դու։
Կյանքն անցնում է արագ, սրընթաց
Ես ուզում եմ մեռնել, ինչպես Դու,
Թե խաչվեմ սիրելով, հարություն սփռելով
Եվ մեռնեմ, և ապրեմ, ինչպես Դու։
#hogevorerg #norhogevorerg #erkrpagumem #yerkrpagumemqez #BridgeWorship #armworship #jesus #worship #erkrpagutyun #parabanutyun #premiera #hogevorerger #hitsongs #երկրպագումեմՔեզ #երկրպագություն #փառաբանություն #praise #worship #esuzumemlinelqeznman
Информация по комментариям в разработке