ՔՊ-ականները հարկատուների հաշվին իրենց մանկության երազանքներն են իրականացնում, հեծանիվ քշում

Описание к видео ՔՊ-ականները հարկատուների հաշվին իրենց մանկության երազանքներն են իրականացնում, հեծանիվ քշում

Գերիների հարցը միայն այդ մարդկանց և նրանց ծնողների խնդիրը չէ, դա Հայաստանի Հանրապետության արժանապատվության հարցն է։ Երբ պետությունը խաչ է քաշում իր քաղաքացու վրա, աղոտ է այդ պետության ապագան։ COP29-ը հարմար պահ է միջազգային հանրության ուշադրությունն այդ հարցին սևեռելու համար, նրանց պետք է ասել՝ գնում եք մասնակցելու մի միջոցառման, որտեղ պատանդառված մարդիկ կան։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Անդրադառնալով Փաշինյանի վաղ առավոտյան կատարած հրապարակմանը պատմական և իրական Հայաստանի հակադրության մասին, պատգամավորը ընգծեց, որ միայն Փաշինյանի ցնորամիտ ուղեղում է Արցախը պատմական, այնտեղ հազարամյակներով մարդիկ են ապրել, իր գործողությունների արդյունքում է այն դարձել պատմական․
«Փաշինյանը հիմա քարոզ է տանում՝ կեր'եք- խմե'ք, քե'ֆ արեք, մոռացե'ք գերիներին, անցյալը, ի՞նչ պամություն, այդ ամենը էական չէ, այսրոպեական հաճույքներն են էական, սպառողական հասարակություն է ուզում ստեղծել։ Բոլորը առանց Փաշինյանի, քննարկում են Սյունիքի ճանապարհի հարցը, նա հեծանիվ քշելով է զբաղված։ Փաշինյանն ու ՔՊ-ականներն իրենց մանկության երազանքն են իրականացնում հարկատուների հաշվին և հեծանիվ քշում»։
#ՀերմինեՄիքայելյան#24TV
#ԱննաԳրիգորյան#Սյունիքիճանապարհ#Ճանապարհներիապրջափակում
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: https://www.facebook.com/profile.php?...
Facebook:   / 24news.am  
Telegram: https://t.me/twentyfournews
TikTok   / 24newsarmenia  
Instagram:   / 24news.am  


© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:

Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: [email protected]
Tel. +374 41 240060

Գովազդի համար զանգահարել +374 41 240060

#24News #24TV #Լուրեր

Комментарии

Информация по комментариям в разработке