Հաճարով Դդումով Փլավ | Spelt and Pumpkin Pilaf | Sona Manukian

Описание к видео Հաճարով Դդումով Փլավ | Spelt and Pumpkin Pilaf | Sona Manukian

English Text Below:

Այս բանջարեղենային աշնանային ուտեստը հարուստ է վիտամիններով և պարզապես հալվում է բերանում:

Պատրաստելիս մտովի տեղափոխվեցի մանկություն և հիշեցի տատիկիս պատրաստած հրաշալի Բողլաման:

Մեզ անրաժեշտ է՝

1բ դդում, հեռացնել կեղևը, բաժանել քառակուսիների

Ձիթապտղի յուղ

Սոխ, մանր կտրատած

1բ նախօրոք լվացած հաճար

Աղ

Սև աղացած պղպեղ

2բ սառը ջուր

Ձիթապտղի յուղի մեջ շոգեխաշել սոխը, ավելացնել կտրատած դդումը և մի փոքր էլ շոգեխաշել: Այնուհետև ավելացնել հաճարը, համեմել աղով և սև պղպեղով: Վերջում ավելացնել ջուր և եփել: Եփել թույլ կրակի վրա, մինչև ջուրը քաշվի:

Աշնան և ձմռան սեզոնին դդում ու հաճար ես շատ եմ օգտագործում ուտեստներում: Ձեզ նույնպես խորհուրդ եմ տալիս ներառել ձեր բաղադրատոմսերում:

Դդումը շատ առողջարար է, պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A:

Հաճարը պարունակում է բարձր քանակի առողջարար սպիտակուցներ և թաղանթանյութ:

Հաճարով և դդումով փլավը պատրաստ է և բուրում է անզուգական: Սիրելիներս, շատ համեղ է, անպայման պատրաստեք և չմոռանաք ինձ tag անել:

_________
Everyone knows I love fall with all its beautiful colors and delicious wholesome ingredients. This is one of my all-time favorite recipes that highlights one of the best vegetables fall has to offer... Pumpkin!

Try out this extremely healthy and nutritious Spelt and Pumpik Pilaf! Make sure to subscribe for more healthy and delicious recipes.

Комментарии

Информация по комментариям в разработке