«Հանաներ» 🌾☀️

Описание к видео «Հանաներ» 🌾☀️

Հայկական ժողովրդական սիրային երգ`«Հանաներ» 🌾☀️

Երգում է`Մկրտիչ Սարգսյանը(Մգրո)։

Հատվածը`«Գորանի» ֆիլմից է,որտեղ հնչում են Թալինի գյուղերում գրի առնված,Տարոն աշխարհի երգերը։
(©Ֆիլմերի «Երևան» ստուդիա,1977թ.)
_____________
#ՄԳՐՈ
Մկրտիչ Սարգսյանը ծնվել է 07.01.1945թ.`Կաթնաղբյուր գյուղում։ Արմատներով Սասունի Փեթար գյուղից է՝ Գրիգոր Սարգսյանի որդին,ով Փեթարա Մանուկ հայտնի Ֆիդայու ազգականներից է եղել։
Մասնագիտությամբ լինելով քիմիկոս,ազգային գիտությունների թեկնածու,նա ամբողջովին իրեն նվիրել էր հայ տոհմիկ երգի բանահավաքչական աշխատանքին,որոնց ընթացքում հավաքվել է մոտ 300 երգ։Հայ երգ ու պարի պահպանումը ազգային գաղափարախոսության անբաժան մասն էր կազմում նրա համար։Դեռ մանկուց իր ընտանիքում լսել էր ազգային երգեր,քանի որ հայրը Տարոն աշխարհի ժողովրդական երգերի հրաշալի կատարող էր։
1983 թ Հայաստանի Ժողովրդական Տնտեսության ինստիտուտում հիմնում է «Մարաթուկ» համույթը և ղեկավարում է մինչև իր կյանքի վերջ։Շատ շուտ խումբը հայտնի է դառնում որպես ոչ միայն իր ազգագրական երգ ու պարով, այլ նաև իր համարձակությամբ, որ հանրությանը սկսում է ներկայացնել արգելված Հեղափոխական երգեր։
Մկրտիչ Սարգսյանը հանկարծամահ է եղել 26.09.1993թ.

«Հորս երգերն ու զրույցները ունկնդրելու համար մեր տանը հավաքվում էին Էրգիր կորցրած տարոնցիները։ Թև էին առնում երգը, զրույցը, պատմությունները չքնաղ Տարոնի մասին: Նրանցից յուրաքանչյուրը Էրգրի մեկ կենդանի, իրական մասնիկն էր: Համով-հոտով այդ մարդիկ կերոնի պես այրվեցին-գնացին իրենց հետ տանելով բովանդակ մի աշխարհ, դարերով ժառանգած հոգևոր գանձեր, որոնց վերջին բնիկ կրողներն էին իրենք:
Ահա այդ գանձերի անվերադարձ կորստի հոգսը ստիպեց ինձ նվիրվել դրանց հավաքման ու ամբողջացման գործին: Այս երգարանը խունկ թող լինի նրանց անմահ հիշատակին։Ամեն... »
ՀՈՎՀԱՆՆԵՍ-ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ ( ՄԳՐՈ)
______________
Կրկ.`Հանաներ~նաներ~նաներ ջան,
Սարերի սովոր յարո ջան։

Աղջի շող-շաղ իս թափիլ,
Բարակ մեջք շալ իս կապիլ։

Բարակ մեջք շալ իս կապիլ,
Զիմ խեղճ սրդիկն իս խաբիլ։

Առավոտ թափիր փոշի,
Իմ դոշ զարգիմ քու դոշին։

Զիմ դիշ զարգիմ քու դոշին,
Ինչխոր հալվեն մըջ լոշին։

Աղջի քու կանաչ արև,
Ընցա չտվիր բարև։
___________
Տեղեկություններ տրամադրելու համար հատուկ շնորհակալություն Սեդա Ղլչյանին և Տիգրան Թովմասյանին 💛

Комментарии

Информация по комментариям в разработке