Ընդդիմությունը գիտի՝ Փաշինյանը կկրակի մարդկանց վրա, նրա «հաղթանակը» պյուռոսյան էր

Описание к видео Ընդդիմությունը գիտի՝ Փաշինյանը կկրակի մարդկանց վրա, նրա «հաղթանակը» պյուռոսյան էր

Փաշինյանը դուխ չի ունենա ԵԱՏՄ-ից դուրս գալ, ինչպե՞ս է ԵՄ-ին անդամակցելը ներդաշնակեցնելու ԵԱՏՄ-ի հետ։ Որքան էլ ասի՝ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, ԵՄ-ԵԱՏՄ ճողվածքը լինելու է հայկական պետականության և հայ ժողովրդի հերթական զրկանքների հաշվին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական - քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու խոսակցություններին։
«Ալեն Սիմոնյանը երկու օր առաջ հայտարարում է, որ ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե է անցկացվելու, այսօր Փաշինյանն ասում է՝ հանրաքվե չի անելու, վստահ եմ դիվանագիտական խողովակներով ասել են՝ ձեր ախորժակը զսպեք, ԵՄ-ն պատրաստ չէ որևէ կարգավիճակ տալ, դրա համար հիմա Փաշինյանը մանիպուլացնում է իբրև հանրաքվեի կարիք չկա, ինքը ժողովրդի կամքը գիտի»,- ընդգծեց Զոհրաբյանը։
Խոսելով իշխանական այն պնդումների մասին, որ ընդդիմության պայքարը հերթական անգամ ձախողվել է, Զոհրաբյանը նշեց, որ ընդդիմությունը կաշկանդված է, որ բախումներ կարող է լինել, ինչից էլ իշխանությունը օգտվում է․
«Փաշինյանը պյուռոսյան հաղթանակ է տարել, նա պատրաստ էր կրակել մարդկանց վրա, ինչը կաշկանդեց ընդդիմությանը։ Փաշինյանի վերջի սկզբը դրված է, ժամանակի հարց է, հաղթանակ թող չտոնի»։
#ՀերմինեՄիքայելյան#24TV
#Նաիրա Զոհրաբյան#Հարցազրույց#«ժողովրդավարությանհայկականֆորում»#ԵՄ-ինհայտներկայացնելուհայտ
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։


24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: https://www.facebook.com/profile.php?...
Facebook:   / 24news.am  
Telegram: https://t.me/twentyfournews
TikTok   / 24newsarmenia  
Instagram:   / 24news.am  


© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:

Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: [email protected]
Tel. +374 41 240060

Գովազդի համար զանգահարել +374 41 240060

#24News #24TV #Լուրեր

Комментарии

Информация по комментариям в разработке