THE STORY (“ԻՄ ՍԵՐ”) by PROJECT LA

Описание к видео THE STORY (“ԻՄ ՍԵՐ”) by PROJECT LA

„THE STORY“
«Իմ սեր»
PROJECT LA and Gor Sujyan
Music by Levon Arevshatyan
Lyrics by Vardan Zadoyan

Arrangement by Vahram Yanikyan
Back Vocals: Sona Shiroyan and Tehmine Arabachyan
Executive Producer and Director: Suren Sahakyan

երժշտ. Լևոն Արևշատյան
խոսք. Վարդան Զադոյան

“Քեզ համար գրել եմ այս տողերը սիրահար,
Իմ սիրո երգերը միշտ հնչում են քեզ համար,
Իմ հոգում ապրում է և այրվում է անդադար,
Սիրտս տաքացնում է մի կրակ՝ սիրո անմար:
Սերը քեզանով է ապրում,
Քեզանով է երգում,
Ախ ինչպես են փայլում քո սև աչքերը...

Իմ սեր միակ, բարև:
Երկինք իմ ու արև,
Իմ աստղազարդ լուսին աշխարհին պատմեմ
Մեր սիրո մասին։

Բարև իմ սեր անգին,
Ճախրում է իմ հոգին,
Նվիրեցի ահա քեզ սիրո մի երգ,
Դու իմ տիեզերք։

Սերը քո մի լույս է մթնշաղ իմ աշխարհում,
Սերը քեզանով է իմ հոգում անվերջ ապրում,
Եվ նրա կրակը միշտ վառվում է, չի մարում,
Դու եղիր միակը գիշերվա իմ երազում։
Սերը քեզանով է ապրում,
Քեզանով է երգում,
Ախ ինչպես են փայլում քո սև աչքերը...

Իմ սեր միակ, բարև։
Երկինք իմ ու արև,
Իմ աստղազարդ լուսին,
աշխարհին պատմեմ
Մեր սիրո մասին։

Բարև իմ սեր անգին,
Ճախրում է իմ հոգին,
Նվիրեցի ահա քեզ սիրո մի երգ,
Դու իմ տիեզերք...

Նվիրեցի ահա քեզ սիրո մի երգ,
Դու իմ տիեզերք”

Комментарии

Информация по комментариям в разработке