"Karin" ensemble - Papouri (Armenian folk dance)

Описание к видео "Karin" ensemble - Papouri (Armenian folk dance)

Հայ ժողովրդական «Փափուռի» պարն է՝ «Կարին» անսամբլի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան: Տեսանյութը վերցված է «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի (հիմնադիր նախագահ՝ Նարինե Դելլալյան) նախաձեռնությամբ թողարկված «Մշակութային ժառանգության վերածնունդ» սկավառակից է, որը թողարկվել է 2015 թվականին:
Այցելեք «Կարին» անսամբլի յութուբյան ալիք.    / karinfolkdanceandsonggroup  

Փափուռի պարն ավանդվել է Մուշի և Սասունի հայությունից, որի մեջ առկա են այնպիսի շարժումներ, ինչպիսիք են ծափը, ոտքով հարվածելը և «չաթմա» զարկելը։ Ըստ ավանդույթի՝ ծափերի միջոցով վախեցվում էին չար ուժերը, իսկ կրունկով կամ թաթով հարվածելով գետնին՝ ժողովուրդը հարվածում էր նրանց գլխին ու աչքերին։ Չաթման նույն ծնկածալն է։ Հայերենում օգտագործվում է «զարկել» բայի հետ՝ չաթմա զարկել, և փոխարինում է ավելի հասկանալի «պպզել» բային։ Բառը հավանաբար գալիս է քրդերենից։ Չատմե – քրդերեն եզների լծի հարելաձողն է և շարժումը այդպես է կոչվում հավանաբար այն պատճառով, որ ծնկածալող մարդու ոտքերը նման են հարելաձողի:
Պարն ունի երկու հատված՝ դանդաղ և արագ։ Արագ և դանդաղ մասերի շարժումները, որպես կանոն, չեն տարբերվում։ Դանդաղ մասի ժամանակ զսպանակային են շարժումները, իսկ արագ մասի ժամանակ արդեն դրանք վերածվում են թռիչքների։

Комментарии

Информация по комментариям в разработке