🅐🅡🅜
Մարտին Վարդազարյանի «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ» ստեղծագործությունը կատարում է Յուրի Առաքելյանը: Նվագակցում է՝ Ջուլիետտա Սվասյանը:
Յուրի Արաքելյանը ծնվել է Երևանում 1935 թվականին: Ավարտել է Բրյուսովի անվան ռուսական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:Նրա հանրաճանաչությանը նպաստում էին ինչպես գերազանց ուսումը, այնպես էլ սաքսոֆոնի և կլարնետի հիանալի կատարումը՝ այն տարիներին հայտնի Ռուսպեդի էստրադային նվագախմբի կազմում։Ինստիտուտն ավարտելուց հետո նա ըստ բաշխման երկու տարի դասավանդեց ռուսաց լեզու և գրականություն Բյուրականի և Օշականի դպրոցներում։ Նոր ծանոթությունները, գյուղական կյանքի տպավորությունները նյութ դարձան նրա առաջին գրական փորձերի համար։ Նրա ջերմությամբ և հումորով գրված փոքրիկ գրական նկարագրությունները սիրով տպագրվում էին թերթերում։ Գրական առաջին փորձերը հաջողվեցին և նրան բերեցին լրագրություն։Աշխատելով «Կոմունիստ» թերթի խմբագրությունում՝ նա լուսաբանում էր գիտության և մշակույթի նորությունները, զգում էր երկրի զարկերակը։1972 թվականին Յուրի Արաքելյանը նշանակվեց միութենական «Սոցիալիստական ինդուստրիա» թերթի սեփական թղթակից, իսկ 1975 թվականին՝ «Պրավդա» թերթի Հայաստանի սեփական թղթակից։«Պրավդա» թերթի էջերում բազմիցս հնչել է Հայոց ցեղասպանության թեման՝ Վիկտոր Համբարձումյանի, Սիլվա Կապուտիկյանի, Զորի Բալայանի, Հրանտ Մաթևոսյանի, Հակոբ Հակոբյանի հեղինակային հոդվածներում։
Տարիների ընթացքում կուտակած իր փորձը Յուրի Արաքելյանը սիրով փոխանցում էր ուսանողներին՝ մինչև կյանքի վերջին օրը աշխատելով Երևանի պետական համալսարանի լրագրության ամբիոնում։Բացի լրագրությունից, Յուրի Արաքելյանին շատ մոտ էր երաժշտության և արվեստի աշխարհը։ Նրա սիրելի երաժշտական գործիքը շվին էր, որին նա տիրապետում էր կատարելապես։ Նրա վիրտուոզ կատարումները լսվել են ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Նոր Զելանդիայում, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում։ Նա լավ էր հասկանում նաև կերպարվեստից, ընկերություն էր անում նկարիչների, երաժիշտների, գիտնականների հետ։ Նա հավատարիմ էր ընկերներին և սիրված՝ իր ազնվության, առատաձեռնության և արձագանքելու պատրաստակամության համար։
Յուրի Հովհաննեսի Արաքելյանը կյանքից հեռացավ վաղ՝ ընդամենը 62 տարեկանում։ Նա դեռ շատ բան կարող էր անել։
Օգտագործվել են հատվածներ «Յուրի Արաքելյանին հիշելով» հոդվածից, որը հրապարակվել է «Գոլոս Արմենիի» թերթում 2015 թվականի դեկտեմբերի 7-ին։
🅡🅤🅢
Произведение «Дорожное» композитора Мартина Вардазаряна исполняет Юрий Аракелян.
Аккомпанирует — Джульетта Свасян.
Юрий Аракелян родился в Ереване в 1935 году. Окончил филологический факультет Русского педагогического института имени Брюсова. Его популярности способствовали как отличная учеба, так и великолепная игра на саксофоне и кларнете в составе известного в те годы эстрадного оркестра Руспеда. После окончания института по распределению он два года преподавал русский язык и литературу в школах Бюракана и Ошакана. Новые знакомства и впечатления от сельской жизни стали материалом для его первых литературных опытов. Его небольшие литературные зарисовки, написанные с теплотой и юмором, охотно печатались в газетах. Первые литературные опыты оказались успешными и привели его в журналистику. Работая в редакции газеты «Коммунист», он освещал новости науки и культуры, чувствовал пульс страны. В 1972 году Юрий Аракелян был назначен собственным корреспондентом союзной газеты «Социалистическая индустрия», а в 1975 году — собственным корреспондентом газеты «Правда» в Армении.
На страницах газеты «Правда» неоднократно поднималась тема Геноцида армян в авторских статьях Виктора Амбарцумяна, Сильвы Капутикян, Зория Балаяна, Гранта Матевосяна и Акопа Акопяна.
Накопленный за годы опыт Юрий Аракелян с любовью передавал студентам, до последнего дня жизни работая на кафедре журналистики Ереванского государственного университета.
Помимо журналистики Юрию Аракеляну был близок мир музыки и искусства. Его любимым музыкальным инструментом была свирель (шви), которой он владел в совершенстве. Его виртуозную игру слышали не только в Армении, но и в США, Канаде, Аргентине, Уругвае, Новой Зеландии, во многих странах Европы и Ближнего Востока. Он хорошо разбирался и в живописи, дружил с художниками, музыкантами и учёными. Его ценили за честность, щедрость, отзывчивость и преданность друзьям.
Юрий Оганесович Аракелян ушёл из жизни рано — в возрасте 62 лет. Он ещё многое мог бы сделать.
Использованы отрывки из статьи "Вспоминая Юрия Аракеляна" газеты "Голос Армении" от 7 декабря 2015 года
Информация по комментариям в разработке