7.04.2023 Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան

Описание к видео 7.04.2023 Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ապրիլի 7-ին նշվող Մայրության և գեղեցկության՝ Աստվածամոր Ավետման տոնի մասին, որն այս տարի համընկել է Ավագ Ուրբաթի հետ։ Նա հիշեցրել է, որ Աստվածամայրը հնազանդության օրինակ է, իսկ այդ օրը աշխարհիկ միջոցառումների մասնակցելը յուրաքանչյուրի որոշումն է։
Հոգևորականը սխալ է համարում Տիրոջ աստվածային և մարդկային էությունների տարանջատումը, իսկ մարդու մարմինը հոգուց առանձին դիտարկելը որակում է որպես հոգևոր շիզոֆրենիա։
«Կրոնն ու կենցաղը պետք է նույնականացված լինեն», - ասում է Սրբազան հայրն ու մատնանշում ապագայի հանդեպ մեր մեջ առկա հույսի պակասը, հիշեցնելով հավաքական աղոթքի և հոգևորականների համար հատուկ աղոթելու կարևորության մասին։

Комментарии

Информация по комментариям в разработке