Երգը նվիրվում է հերոս Մանուկ Միքայելյանի հիշատակին

Описание к видео Երգը նվիրվում է հերոս Մանուկ Միքայելյանի հիշատակին

Երաժշտության և խոսքերի հեղինակ՝ Րաֆֆի Ալթունյան

Մանուկ Միքայելյան
Մանուկը ընտանիքի միակ որդին էր, երեք քույրերի միակ եղբայրը։ Ծնվել է 2000 թվականի մարտի 12-ին, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրում։ Հայրը` Արմեն Սարգսի Միքայելյանը մահացել է 2009 թվականին, Մանուկը բնակվում էր մոր` Հրածին Գեդեոնի Այվազյանի հետ։ 2007-2017թթ. սովորել և ավարտել է Գեղաձորի Արտակ Օհանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո 2017 թվականին ընդունվել և 2021 թվականին ավարտել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական Համալսարանի հրետանու ֆակուլտետը, ստացել է հրետանավորի որակավորում։ Ստանալով լեյտենանտ զինվորական կոչում ծառայության է նշանակվել ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի, Կապանի, Սիսիանի N զորամասերում, որտեղ պատվով կատարել է իր ծառայությունը։
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ողջ ընթացքում ` երկուսուկես օր, իր զինվորների հետ պատվով կատարել է վերադասի հրամանները, հրետանու ճշգրիտ հարվածներով մեծ վնաս է հասցրել թշնամու մարդուժին, շարքից հանելով թշնամու զինատեսակներ։ Մարտական գործողությունների ողջ ընթացքում չի լքել իրեն վերապահված դիրքը, հերոսաբար զոհվել է սեպտեմբերի 14-ին, Ջերմուկի մատույցներում՝ ԱԹՍ-ի հարվածից։
Մանուկ Միքայելյանը անձնվիրաբար կատարել է իր պարտքը հայրենիքի նկատմամբ և հերոսացել հանուն հայրենիքի։ Նա և բոլոր հերոսացած զինվորները սեփական կյանքը դրեցին զոհասեղանին՝ հանուն հայրենիքի սահմանների ամրության ու խրամատից այն կողմ իրենց համար աղոթողների ու իրենց վերադարձին սպասողների անվտանգության։ Մ․Միքայելյանը և բոլոր հերոսացած զինվորները իրենց երիտասարդ կյանքը ստորադասեցին բարձրագույն արժեքին՝ հայրենիքին։
Մանուկ Միքայելյանը հուղարկավորված է Գեղաձոր բնակավայրի գերեզմանատանը՝ ընտանեկան գերեզմանոցում։

Հավերժ Փառք ու խոնարհում...

Комментарии

Информация по комментариям в разработке