3.33 - Krkesic (Lyrics)

Описание к видео 3.33 - Krkesic (Lyrics)

#3.33 #krkesic #lyrics
Տես դառել եմ ես քեզ կես ,
Որ գրկես փրկես ինձ,
Էս անիմաստ կրկեսից:

3.33 - Krkesic (Lyrics)
3․33 - Կրկեսից (Բառեր)

Lyrics
Նկարեմ արև` դեմքին ժպիտն իմ
Կարեմ ամպերը պատռված ու բացեմ գիրքն իմ
Ու բացեմ գիրքն իմ, քո մասին այնտեղ գրեմ,
Որ մի օր թաքուն կարդաս ու ավելի շատ ինձ սիրես։
Թող քեզ ու դառի շողքս, կողքս մնա
Ես եմ հուշող քեզ՝ թե ուր պիտի գնանք։
Հող կա, մեջը ծաղիկ, ջուր տանք, թող ծիծաղի,
Որ քամին կատաղած չգա նրան քաղի, թաղի ։
Որտեղից դու ինձ գտար։ Որտեղ գտա ես քեզ։
Ինչպես սիրտս մտար։ Ինչպես քո սիրտը մտա ես։
Որ կողմից եկար ու երբ, ցերեկով թե գիշերով,
Քայլում եմ դեպի քեզ էտ ամենը հիշելով:

[Կրկներգ]
Դառել եմ ես քեզ կես, որ գրկես փրկես ինձ,
Էս անիմաստ կրկեսից ,
Տես դառել եմ ես քեզ կես ,
Որ գրկես փրկես ինձ,
Էս անիմաստ կրկեսից:

Այստեղ մաքուր ոչինչ չկա անկեղծ մարդու սուտը վկա,
Եթե կատուն շատ ուզենա հաստատ նրա մուկը կգա,
Եթե մեկին գտնես ու կորցնես մի ընկճվի,
Ուրեմն ուրիշն ա կեսը քո, ուրեմն ինքը չի:
Իսկ ես գտա ոնց որ հենց նոր արև բացվող։
Չգնացի գնացքով, որի մեջ կար քնած գող։
Նստեցի իմ սենյակում, որը արդեն մերնա,
Ու ոչ մեկին չի պատմի, գաղտնիքները մերնա:

[Կրկներգ]
Դառել եմ ես քեզ կես, որ գրկես փրկես ինձ,
Էս անիմաստ կրկեսից ,
Տես դառել եմ ես քեզ կես ,
Որ գրկես փրկես ինձ,
Էս անիմաստ կրկեսից:

Նման քամուն որ շուտ խառնումա մազերդ իրար,
Ես մոտ կգամ ու քեզ կասեմ քո բառերը սիրած։
Նման լույսի, որ բացվումա, դու կժպտաս կրկին,
Մեկնել չկա գա ու ինձ քեզանից փրկի:
Բացեց արևն իր աչքերը, ժպտաց ու քեզ տեսավ։
Անցավ գիշերը ու աստղերը կհանգեն հեսա։
Ու ծաղիկներ կբացվեն այնտեղ՝ որտեղ դու ես,
Այնտեղ որտեղ ինչքան մոտ, այնքան էլ հեռու ես:

Комментарии

Информация по комментариям в разработке