«Այս կռվի մանուկները» Շուշան Պետրոսյան | «Les enfants de la guerre» Shushan Petrosyan

Описание к видео «Այս կռվի մանուկները» Շուշան Պետրոսյան | «Les enfants de la guerre» Shushan Petrosyan

Lyrics and music by Charles Aznavour
© Editions Musicales Djanik

Translated by: Lilit Bleyan
Music Produced by: Martin Mirzoyan (A.FA)
Cameraman: Armenia TV Company
Produced by: Artak Aleksanyan
Edited by: Gagik Yedigaryan
Project by: Newmag Publishing House
Sponsored by: Amundi-ACBA Asset Management

▪️Այցելե՛ք մեր կայքը https://www.newmag.am
▪️Հետևե՛ք Ինստագրամում https://bit.ly/3D1YDrN
▪️Հետևե՛ք մեզ Թվիթերում https://bit.ly/31AaGPg
▪️Հետևե՛ք մեզ Լինկդինում https://bit.ly/3oc8qp7
▪️Գտե՛ք մեզ Ֆեյսբուքում https://bit.ly/3obfwKC

Այս կռվի մանուկները
Մանուկներ չեն, ավաղ,
քարերի նման ծեր են,
Արյուն են, պողպատ։

Մայրերի լացի տակ են
Իրենց աչքը բացում,
Անհեքիաթ, դառը կյանք է`
Կրակե աշխարհում։

Այս կռվի մանուկները
Երեխա չդարձան
Հրդեհի ու արյան մեջ
Իրենց հողը տեսան։

Կոփեցին ատամները`
Հրեշներ կրծելով,
Կանաչ գերեզմանները`
Պարտեզներ կարծելով։

Ամպրոպի զավակներն են,
Անհաստատ օրերի,
Նրանց դեմքն ակոսել են
Հետքերը սովի:

Ծերացած պստիկներ են`
Անխնամք մեծացած,
Չի հանձնել նրանց սերը
Իր կտակն օրհնված։

Այս կռվի մանուկները
Դեռ մանուկ չդարձած`
Ցասումի մեջ խեղդվել են
Երգերը նրանց:

Սովորել են լռել ու
Բռունցքները սեղմել,
Երբ ստի բութ ձայներն են
Նրանց բախտ թելադրել։

Այս կռվի մանուկները
Երեխա չեն հաստատ
Այնքան բան են տեսել այս
Աչքերը մեծ, հպարտ.

Ինչպես են թշվառ օրերը
Իրենց սլացքը կոտրում,
Եվ օտար, բիրտ ձեռքերը
Գարունները խեղդում։

Մանուկներ, որ մանուկ չեն`
Անգարուն ու անխինդ,
Անպաշտպան, տես, դողում են`
Ցավից ու ցրտից։

Տանջանքի դեմ կռվում են
եւ հուզմունքը խեղդում,
Բայց հույսով միշտ ապրում են`
Ճիշտ ինչպես ես եւ դու։

Սիրահար դժբախտներ են`
Սրտերով տարաբախտ,
Անանց է նրանց սերը,
Իսկ երազն` անհաստատ։

Լույս փնտրող թիթեռներ են,
Սրտերում` լույսից վախ
Կռվի սիրահարները
Կմնան երեխա։

Комментарии

Информация по комментариям в разработке