Իրանցի փորձագետ. «Թեհրանը Բաքվին կոշտ զգուշացրել է՝ դիմադրելու է, Սյունիքի սահմանն իր կարմիր գիծն է»

Описание к видео Իրանցի փորձագետ. «Թեհրանը Բաքվին կոշտ զգուշացրել է՝ դիմադրելու է, Սյունիքի սահմանն իր կարմիր գիծն է»

Իրանը խորքային խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, ինչքան էլ մակերեսային մակարդակով Իրանի հետ լավ հարաբերություններ լինեն, միևնույն է՝ Թեհրանն աչք չի փակի Ադրբեջանում Իսրայելի գործոնի և Սյունիքի «միջանցքի» հարցում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ազգությամբ իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսեյնին։
«Ադրբեջանը խաղացողներից մեկն է, բայց ճանապարհների ապաշրջափակման հարցում ինքը չէ վերջին խոսքն ասողը։ Թուրքիան ասում է, որ ՀՀ-ով ճանապարհը տնտեսական հնարավորություններ կտա Իրանին, բայց դա իրենց համար է միայն հնարավորություն, Իրանին ու Հայաստանին ոչինչ չի տալու, քանի որ Իրանն ունի Պարսից ծոց - Սև ծով ծրագիրը, որն ավելի կարևոր է, իսկ Հյուսիս-Հարավ ճանապարհը Իրանին միացնում է Եվրոպայի հետ, Չինաստանն էլ կարող է օգտվել, դա ավելի կարևոր է։ Իրանն Ադրբեջանին այլընտրանքային ճանապարհ է առաջարկել, բայց նրանք քաղաքական նպատակ ունեն, դրա համար են միջանցք ուզում, որ իրենց երազանքը կատարեն՝ Սյունիքը վերցնեն, Թուրքիայից մինչև Միջին Ասիա թուրքական պետություն ստեղծեն»,- մեկնաբանեց բանախոսը։
Վերլուծաբանի խոսքով, ՀՀ-ում Իրանի դեսպանը հստակ ասել է, որ Հայաստանում Ադրբեջանի տարածք չկա, դիվանագիտական բոլոր խողովակներով կանխելու է հարձակումը ՀՀ-ի վրա․ «Իրանը Բաքվին կոշտ ասել է, որ պատերազմ չի լինելու, եթե լինի՝ դիմադրելու է, իր սեղանին բոլոր սցենարներն ունի, սահմանի փոփոխությունը կարմիր գիծ է»։ #ՀերմինեՄիքայելյան#24TV
#ՓույաՀուսեյնի#Հարցազրույց#ՍյունիքիմիջանցքիմասինԷրդողանհայտարարություն#ԻրանՀայաստանհարաբերություններ#Իրանինորնախագահ
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:


24News-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում`
Facebook: https://www.facebook.com/profile.php?...
Facebook:   / 24news.am  
Telegram: https://t.me/twentyfournews
TikTok   / 24newsarmenia  
Instagram:   / 24news.am  


© 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ:

Address: Dzorap 40, Office Area 23.
E-mail: [email protected]
Tel. +374 41 240060

Գովազդի համար զանգահարել +374 41 240060

#24News #24TV #Լուրեր

Комментарии

Информация по комментариям в разработке