@MarseoniMediterraneanBBQ
*Մեղմ ժպտած*
Կարմրել էր մեր սուրբ, հայոց հողը, արյամբ մեր նահատակվատծ զինվորների, իսկ հեռվում, լսվում էին ձայները, առյուծի նման մարտնչած, ցավից ողբացող, վիրավոր տղաների․
Երբ արևը մոտենում էր իր մայրամուտին, թռչունների փոխարեն, կռվի դաշտում միայն քար լռությունն էր սավառնում։
Ու միայն թշնամու արկերից, բզկտված, ծխացող հայրենի վիրավոր հողն էր վկայում, որ դեռ պատերազմ է գնում։
Խրամատի մեջ, մի պատանի զինվոր,
նամակ էր գրում, իր սիրելի մայրիկին, հիշելով հայրենի տունը, սիրած աղջկա հետ իր առաջին և վերջին համբույրը, մտովի զրուցում իր մայրիկի հետ, և ասում:
Մի լացիր, իմ մայրիկ,
Սպասիր ինձ, և ես հաստատ կգամ,
Ախր Ես քեզ շատ եմ սիրում,
Կարոտել եմ քեզ անչափ, մայրիկ ջան :
Գտնվելով մարտի դաշտում, նա միայն հիմա էր լիովին գիտակցում, թե ինչ է նշանակում սիրել հայրենիքը, պաշտպանել այն, նույնիսկ արյան գնով, առանց որևէ ափսոսանքի։ Նա, ամեն վայրկյան, հիշում էր թե իր մայրը ,ինչպես էր արտասվում ջարդերի մասին պատմելիս, և որն էլ, նրան պարտադրում էր, անխնա ջախջախել նենգ թշնամուն, որպեսզի, վերջնականապես փակվի հայոց պատմության, ողբերգական, արյունաթաթախ էջը, եվ երբեք, այն էլ ետ չբացվի.
Նա մի պահ տխրեց, մտովի հեռացավ իրականությունից, թռավ, հասավ հայրենի տուն, մտավ բակ, գրկեց իր պապիկի տնկած ծերացած բարդին, մոտեցավ աղբյուրին, խմեց սարերից հոսող, աղբյուրի զուլալ ու սառնորակ, աշխարհի ամենա համեղ ջուրը, հիշեց, արդեն հուշ դարձած, մանկական խաղերը....,
Հողը, ոտքերի տակ դղրդաց, լսվեց հրամանատարի հարձակման հրահանգը․ Առաջ․․․․
Նա զենքը ձեռքին, նամակը ծոցում, առաջ նետվեց, ատամները սեղմած: Պետք էր անցնել ընդամենը հարյուր քայլ, հայրենի հողը հետ ազատագրելու համար, ևս երկու քայլ և․․․․Բայց հանկարծ լռեց ամեն ինչ, նա, հնձված հասկի պես, ընկավ ցած։ վերջին անգամ, նայեց արնաշաղախ երկնքին, մեղմ ժպտաց։
Информация по комментариям в разработке