Լրատվամիջոցները սուտ են որակում Քոչարյանի հայտարարությունը, թե մամուլի ազատությունը չի սահմանափակվել

Описание к видео Լրատվամիջոցները սուտ են որակում Քոչարյանի հայտարարությունը, թե մամուլի ազատությունը չի սահմանափակվել

Հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները սուտ, իրականությանը չհամապատախանող են բնութագրում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ դատարանի դահլիճում հնչեցրած հայտարարությունը, թե 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին հաջորդած արտակարգ դրության ընթացքում մամուլի, ինտերնետի ազատությունը չի սահմանափակվել:

«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ իրենց կայքը ուղղակի արգելափակվել էր, հեռուստաընկերության աշխատակիցները աշխատում էին ոստիկանության ԱԱԾ ներկայացուցիչների ուղղակի սպառնալիքի ներքո:

Комментарии

Информация по комментариям в разработке