Թատերաբեմ

Описание к видео Թատերաբեմ

Թատերաբեմ

Անհամերաշխ ու նյութական
Ապրում ենք մենք կյանքի բանտում,
Մարդ մնալն է այստեղ դժվար,
Մնացածը՝ հարմարություն...

Հարմարվում ենք ամեն ցավին,
Ամեն գահին ենք հարմարվում,
Ծախվող հոգին ոչ մի անգամ
Ինքնարժեքը չի հասկանում...

Քայլում ենք մենք «ես»-ի համար՝
Միշտ եսասեր ձևանալով,
Իրականում՝ կյանքից հոգնած,
Ապագայի տագնապներով:

Վախն է ապրում մեր սրտերում,
Մահն է վազում մեր ետևից,
Ժամանակն էլ չի խնայում՝
Միշտ զրկելով հաղթանակից...

Ու դու նորից ոռնալու ես,
Մա՛րդ արարած, հաջորդ գալով,
Քո մյուսը քեզնից ավել
Ցավ կտեսնի զարմանալով...

Քո մյուսը քեզնից ավել
Կհալածվի կյանքի բեմին,
Նրա հոգին կվաճառեն
Նույն սառնասիրտ սլաքներին...

Անհամերաշխ, հիասթափված
Ապրում ենք մենք կյանքի գրկում,
Մարդ մնալն էր այստեղ դժվար,
Մնացածն էլ՝ ունայնություն...

Էդ
23.07.2024 @հեղինակային իրավունք

Комментарии

Информация по комментариям в разработке