Խաչելություն ՄԱՍ3

Описание к видео Խաչելություն ՄԱՍ3

Եւ նրանց ամբողջ բազմութիւնը, վեր կենալով, նրան տարաւ Պիղատոսի մօտ։ 2Եւ սկսեցին ամբաստանել նրան եւ ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ եւ ինքն իր մասին ասում էր, թէ՝ Քրիստոսն է, թագաւոր»։ 3Իսկ Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Հրեաների թագաւորը դո՞ւ ես»։ Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Դու ասացիր»։ 4Պիղատոսը քահանայապետներին եւ ժողովրդին ասաց. «Այս մարդու մէջ ես որեւէ յանցանք չեմ գտնում»։ 5Իսկ նրանք պնդում էին եւ ասում, թէ ըմբոստութեան է մղում ժողովրդին, քարոզում է ամբողջ Հրէաստանում՝ Գալիլիայից սկսած մինչեւ այստեղ...

...20Պիղատոսը նորից սկսեց խօսել, որովհետեւ կամենում էր Յիսուսին արձակել։ 21Եւ նրանք կրկին աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր նրան»։ 22Եւ նա երրորդ անգամ ասաց նրանց. «Ի՞նչ չար բան է արել սա. նրա վրայ մահուան արժանի որեւէ յանցանք չգտայ. սրան գանահարել կը տամ եւ կ՚արձակեմ»։ 23Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին եւ ուզում, որ նրան խաչը հանի։ Եւ նրանց ու քահանայապետների ձայները աւելի ուժեղանում էին։ 24Եւ Պիղատոսը հաւանութիւն տուեց, որ նրանց պահանջը կատարուի։ 25Նա արձակեց Բարաբբային, որը խռովութեան եւ սպանութեան համար բանտ էր նետուած, եւ որին էլ հէնց ուզում էին. իսկ Յիսուսին յանձնեց նրանց կամքին։

Ղուկաս 23.1-25

Комментарии

Информация по комментариям в разработке